Ահա այս դիմակով ես փրկեցի մազերս անհաջող ներկելուց հետո. համբուրում եմ վարպետի ձեռքերը, ով ինձ տվեց բաղադրատոմսը…

ներկայացնում է ունիվերսալ դիմակ մազերի ցանկացած տիպի համար: Այն արագացնում է մազերի աճը, ամրացնում է դրանք և ակտիվացնում է մազերի քնած ֆոլիկուլները:Վիտամինային դիմակն օգտագործիր, այն արա շաբաթական 2 անգամ 1-2 ամիս (կախված է մազերի վնասվածության աստիճանից): Կուրսը կրկնել կարելի է 3 ամիս անց:

Դիմակ վնասված մազերի համար
Բաղադրիչները՝

1 սրվակ վիտամին В6
1 սրվակ վիտամին В12
1 սրվակ վիտամին В1
5 մլ ալոեի էքստրակտ
1 ճ. գ. մազերի բազլամ
Պատրաստումը՝

Դեղատնային միջոցները խառնիր բալզամին և լավ խառնիր: Դիմակի փոքր քանակություն քսիր դաստակիդ՝ համոզվելու հայմար, որ ալերգիա չունես: Եթե 10 րոպե անց քսած մասում այրոց և կարմրություն չլինի, կարող ես դիմակը համարձակորեն քսել մազերիդ: Եթե մազերդ շատ երկար են, բալզամը քանակը կարող ես ավելացնել:

Օգտագործումը՝

Քսելուց առաջ մազերդ լավ սանրիր 5 րոպե խիտ խոզանակով: Մազերդ լվա սովորական շամպունով և սրբիր սրբիչով: Դիմակը քսելիս դրանք չպետք է շատ թաց լինեն: Քսիր դիմակը և հատուկ գլխարկ հագիր կամ գլխիդ տոպրակ փաթաթիր: Գլուխդ սրբիչով փաթաթիր և սպասիր 20-30 րոպե, հետո դիմակը լվա տաք ջրով:Մազերդ անմիջապես չսանրես, թող ինքնուրույն չորանան: Դիմակը լավ է լվացվում իր բաղադրիչ բալզամի հաշվին: Պրոցեդուրան հերթագայիր բնական յուղեր և այլ բնական միջոցներ քսելով: Վիտամինային դիմակ մազաթափության դեմ Այն պետք է օգտագործել օրը մեկ 2 շաբաթ, կուրսը կրկնել կարելի է 3 ամիս անց:

Բաղադրիչները՝

2 սրվակ նիկոտինային թթու
5 մլ ալոեի էքստրակտ
5 կաթիլ պրոպոլիսի թուրմ
Պատրաստումը՝

Սրվակներով բաղադրիչները խառնիր պրոպոլիսի թուրմին: Դիմակը փորձարկիր դաստակիդ վրա՝ պարզելու համար, թե արդյոք ալերգիա չունես:

Օգտագործումը՝

Քսելուց առաջ մազերդ լավ սանրիր 5 րոպե խիտ խոզանակով: Մազերդ լվա սովորական շամպունով և թող կիսով չափ չորանան, դրանք պետք է մի քիչ խոնավ լինեն:Դիմակը մերսող շարժումներով քսիր մազերիդ արմատներին: Միջոցը լավ ներմերսիր գլխամաշկիդ: Գլուխդ 1 ժամով փաթաթիր չոր սրբիչով: Թեթև այրոց զգալը նորմալ է: Դիմակից հետո մազերդ 10 րոպե խոզանակով սանրիր: Դիմակը լվա տաք ջրով:

Նյութը հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից

(Visited 44 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: