Այս միջոցը կերիտшսшրդացնի ձեռքերը նույնիսկ 60 տшրեկանում…այս 2 բшղшդրիչները կան յուրшքանչյուր խпհшնпցում

Ձեռքերը ցանկացած կնոջ այցեքարտն են: Ձեռքերի մաշկի վիճակին պետք է մեծ ուշադրություն դարձնել, քանի որ այն ամենից շատն է տուժում և վնասվում: Կարելի է շաբաթական ծախսել ընդամենը 10 րոպե՝ օգտագործելով այս միջոցը, որը մաքրում է մաշկը, երիտասարդացնում այն, սպիտակեցնում և փափկեցնում:

Ձեռքերի խնամք՝ տնային պայմաններում
Ամենօրյա տան գործերը մեծ ազդեցություն են ունենում ձեռքերի վրա: Բացի այդ, 30-40 տարեկանից հետո ձեռքերի վրա ի հայտ են գալիս պիգմենտային լաքաներ և պեպեններ:Բարեբախտաբար, տան պայմաններում կարելի է պատրաստել ձեռքերի համար միջոց, որը հարմար է բոլորի համար՝ անկախ տարիքից:Անհրաժեշտ է.

2 ճ.գ. աղ, ցանկալի է ծովի աղ
2ճ.գ. սոդա
3ճ.գ. դեմքի համար փրփուր կամ լվացվելու գել
Եթե ծովի աղ եք օգտագործում, ապա նախօրոք մանրացրեք այն: Խառնեք աղն ու սոդան, ավելացրեք գելը: Խառնեք մոտ 1 րոպե:Երբ այն պատրաստ լինի, քսեք ձեռքերին՝ մատների ծայրերից մինչև արմունկներ: Զգուշությամբ շփեք ձեռքերը, շարունակեք 10 րոպե: Իսկ վերջում լվացեք գոլ ջորվ: Արդյունքը ձեզ հաճելիորեն կզարմացնի:Կատարեք այս պրոցեդուրան շաբաթական 1 անգամ: Դիմակն ավելի հաճախ օգտագործելու կարիք չկա, քանի որ այն շատ հզոր է:Եթե ձեր մաշկը չոր է, ապա ցանկալի է 1թ.գ. ձիթայուղ կամ որևէ այլ յուղ ավելացնել:

Նյութը  հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից

(Visited 2 772 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: