Ինչ անել, որպեսզի երեխան միշտ առողջ լինի. ականավոր մանկաբույժ Կոմարովսկու 10 խորհուրդները

Առողջություն

Յուրաքանչյուր մայր ցանկանում է, որ իր երեխան միշտ առողջ լինի և  քիչ հիվանդանա: Թվում է, թե անհնար է պաշտպանել երեխաներին վիրուսներից և տարբեր վարակներից:

Ականավոր  մանկաբույժ Կոմարովսկին  կարծում է, որ հնարավոր է երեխային պաշտպանել վերոնշյալ  երևույթներից  և տալիս է 10 խորհուրդ:

Երեխան պետք է շատ լինի մաքուր օդում:

«Ոչ» ասացեք հեռուստացույցին, համակարգչին և դուրս եկեք երեխայի հետ զբոսանքի: Երեխան պետք է վազի, խաղա, թռչկոտի և հագուստը չպետք է սահմանափակի երեխայի  շարժումները:

Ամռանը երեխային  տարեք հանգստանալու գյուղում, այլ ոչ թե  ժամանակակից լողափերում:

Երեխայի համար չկա ոչինչ ավելի կարևոր քան մաքուր օդը,  թարմ ու էկոլոգիապես մաքուր մրգերն ու բանջարեղենները,  թող նա վազվզի բոբիկ ոտքերով խոտերի վրա,  լողանա գետակում:

Մի տանջեք երեխային ստերիլությամբ

Երեխան, որը սովորում է ապրել բարձր ստերիլության պայմաններում,  շատ հեշտությամբ կվերցնի վարակ և միկրոբ: Միևնույն է դուք չեք կարող վերահսկել նրա  ողջ շրջապատի մաքրությունը: Նա դրսում շփվում է և փոշու և կեղտի հետ:

Շատ մի տարվեք դեղատնային վիտամիններով

Աշխատեք, որպեսզի երեխան  վիտամիններ ստանա բնական ճանապարհով՝ մրգերի, բանջարեղենի,  ձավարեղենի, կաթնամթերքի և այլն օգտակար մթերքների միջոցով:

Ստիպողաբար մի կերակրեք երեխային

Եթե երեխան առողջ է և հրաժարվում է ուտել, ապա դա ծնողների մեղքն է:  Տվեք նրան գնդակ, ցատկապարան, ուղարկեք խաղալու և  նա կվերադառնա ու կբացականչի. «Քաղցած եմ, ուտել եմ ուզում»:

Թույլ մի տվեք երեխային շատ քաղցր ուտել

Արագ ածխաջրերը  խանգարում են նյութափոխանակությունը, նպաստում են ճարպակալմանը: Թույլ մի տվեք երեխան  չափից շատ ուտի շոկոլադ,  թխվածքներ, տորթեր, և հատկապես կոկա-կոլա:

Հետևեք երեխայի աղիների աշխատանքին

Մշտական փորկապությունները կամ փորլուծությունները թուլացնում են երեխայի իմունիտետը:  Երեխան պետք է շատ ուտի շիլա,  բանջարեղեն և բավարար քանակությամբ հեղուկ խմի:

Հետևեք երեխայի սենյակի ջերմաստիճանին

Առողջության համար  լավագույն ջերմաստիճանը  20С աստիճանն է, իսկ օդի խոնավությունը՝ 50 %, երեխայի սենյակում պետք է ժամանակ առ ժամանակ խոնավ մաքրում իրականացնել, օդափոխել սենյակը, երեխայի սենյակում պետք է հնարավորին քիչ լինեն  փոշեկլանիչ իրերը:

Մի վախեցեք «մանկական» հիվանություններից

Շատ ծնողներ վախենում են երախային ուղարկել մանկարապտեզ, մտածելով որ նա հանկարծ կարող է վարակվել ջրծաղիկով, կարմրախտով: Դրանից վախենալ պետք չէ: Նա կարող է վարակվել դպրոցում, և պետք է հաշվի առնել, որ բարձր տարիքում այդ հիվանդություններն ուղեկցվում են բարդություններով:

Նախօրոք երեխային պատրաստեք մանկապարտեզին

Մի սահմանափակեք երեխայի շփումը այլ երեխաների հետ,  հաճախակի նրան թողեք տատիկի, պապիկի մոտ,  այդպես նա ավելի հեշտությամբ կսովորի մանկապարտեզին և կխուսափի հոգեբանական սթրեսից:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

(Visited 686 times, 1 visits today)