Լավագույն բնшկան միջոցներն արյпւնը ջրիկшցնելու և արյшն շրջшնառпւթյունը բшրելшվելու համար

Թանձր արյունը կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար, քանի որ արյան հոսքի դանդաղելը հանգեցնում է ներքին օրգանների թթվածնային քաղցի և թրոմբների առաջացման:Արյունը ջրիկացնելու համար շատերն ասպիրին են օգտագործում, սակայն քչերը գիտեն, որ այն կարող է նաև խիստ վնասակար լինել: Դրա մասնիկները կարող են կպչեն ստամոքսի պատերին և դառնալ խոցերի առաջացման պատճառ: Սա է պատճառը, որ մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս ասպիրինի փոխարեն օգտագործել արյունը ջրիկացնող բնական միջոցներ, օրինակ՝ ազնվամորու և սև հաղարջի տերևների եփուկ:Սալիցիլաթթուն պարունակվում է նաև բազմաթիվ մրգերի ու բանջարեղենի մեջ, սակայն ոչ այնքան շատ, որ հնարավոր լինի այդ կերպ ազդել արյան մակարդելիության վրա:Հարկ է հիշել, որ թանձր արյուն ունենալու դեպքում խորհուրդ է տրվում նվազեցնել վիտամին K-ով հարուստ մթերքի օգտագործումը, քանի որ այն նպաստում է արյան մակարդմանը:Այս վիտամինով հարուստ են սևապտուղ արոսենու պտուղները, ինչպես նաև սպանախն ու այլ կանաչեղենը:
Արյան ջրիկացմանն է նպաստում ձկան յուղը: Ընդ որում՝ այն նաև նպաստում է թրոմբների ու սկլերոտիկ գնդիկների ներծծմանը: Բժիշկները խորհուրդ են տալիս շաբաթական 3-4 անգամ յուղոտ ձուկ ուտել:

Նյութը հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից

(Visited 1 102 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: