Շամպունի փոխարեն օգտագործում եմ այս փոշին… Հրաշալի արդյունք…

Եթե ավելի շուտ իմանայի այս արդյունավետ միջոցի մասին, ավելի շուտ կսկսեի կիրառել: Հավանաբար լսել եք մանանեխի փոշու հրաշալի հատկությունների մասին: Պարզվում է, եթե այն խառնեք մեղրի ու դեղնուցի հետ, կստանաք մազերի համար ամենաօգտակար դիմակը: Սակայն դիմակն ունի բացասական կողմեր, օրինակ, կարող է առաջացնել գլխամաշկի այրոց:

1 ամիս առաջ իմացա, որ կարելի է լվանալ մազերն անմիջապես մանանեխի փոշիով:

2-3 թ.գ. մանանեխի փոշին լուծեք գոլ ջրով՝ որ խիտ թթվասերի նման մածուկ կստացվի: Թրջեք մազերը ու մածուկով շփեք արմատները, թողեք մի քանի րոպեով ու բաշխեք ամբողջ երկարությամբ՝ բացառելով չոր արմատները: 1 րոպե անց մանրակրկիտ լվացեք:

Էֆեկտն ուժեղացնելու համար մանանեխին կարող եք ձվի դեղնուց կամ մի քանի կաթիլ եթերայուղ ավելացնել:

Չմոռոնաք բալզամ օգտագործել, քանի որ մազերը խոնավեցնելը կարևոր է:

Մանանեխի փոշու օգտագործման արդյունքում մազերը դառնում են ավելի փարթամ, փափուկ, փայլուն, մինչև 3 օր պահպանում են թարմությունը, նվազում է մազաթափությունը, մազերը սկսում են արագ երկարել:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։