Պարզ մեթпդ քթի վրա шռկա սև կետերից ազшտվելու համար

1. Խառնուրդ . №1
Վերցրեք 1 ճ/գ սափրվելու փրփուր ու ավելացրեք կես թ/գ կերակրի սոդա ու լավ խառնեք:
Եռաման ջրով կաթսայի մեջ ավելացրեք մի բուռ չոր երիցուկի ծաղիկներ, դեմքով ուղղվեք դեպի կաթսան, գլուխը ծածկեք սրբիչով ու դեմքը քրտնեցրեք գոլորշիով՝ 5-7 րոպե:
Խոնավ դեմքի վրա քսեք խառնուրդը՝ խուսափելով աչքերի ու շուրթերի շրջաններից:
Այնուհետև, ատամի խոզանակի օգնությամբ, տաք ջրով նրբորեն ու դինամիկ կերպով մաքրեք դեմքը` հատուկ ուշադրություն դարձնելով քթին ու ճակատին:
2. Խառնուրդ №2.
Վերցրեք ձեր մաշկի տեսակին համապատասխան կավ ու միրամիստին(կամ քլորհեքսիկոն, տարբերություն չկա, այն պարզապես ավելի մատչելի է ) ու խառնեք այն: Ստացված խյուսանման խառնուրդը քսեք մաքուր ու խոնավ դեմքի մաշկին՝ խուսափելով շուրթերի ու աչքերի շրջանից:
Թողեք այն դեմքի վրա 15-20 րոպե:
Լվացեք դեմքը, չորացրեք սրբիչով ու դեմքին քսեք նրբաքսուք:

 

Նյութը հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից

(Visited 117 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: