Քաղցկեղի մասին վկայող ոչ ակնհայտ նշաններ. Զգոն եղեք, իմացեք այս մասին

Քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, և դրա բարեհաջող բուժման հիմնական նախապայմաններից մեկը հիվանդության վաղ հայտնաբերումն ու բուժումը զարգացման վաղ փուլերում սկսելն է։

Այս հիվանդության վաղ ախտորոշման համար հարկավոր է զգոն լինել ու չանտեսել դրա մասին հուշող ախտանշանները, սակայն շատ հաճախ մարդիկ վերագրում են դրանք այլ հիվանդություններին, ինչն էլ հանգեցնում է քաղցկեղի հետագա զարգացման ու բուժման անարդյունավետության։

Նման խնդիրներից խուսափելու համար Ամերիկյան ուռուցքաբանական ընկերակցության մասնագետները ներկայացրել են քաղցկեղի վաղ փուլերի մասին հուշող հիմնական ախտանշանները։

Առաջին հերթին մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել մաշկի վիճակին ու անհապաղ դիմել բժշկին, եթե նկատվում են.

Нет описания.

մաշկի գույնի մգացում (հիպերպիգմենտացիա)

մաշկի դեղնավուն երանգ,

էրիթեմաներ (որոշակի հատվածների ինտենսիվ կարմրություն),

ատիպիկ քոր,

մազերի կտրուկ աճ

Մասնագետների խոսքով` նման արտասովոր փոփոխությունները կարող են հուշել քաղցկեղի զարգացման վաղ փուլերի մասին, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Բացի այդ, քաղցկեղի զարգացման վաղ փուլերի մասին կարող են հուշել նաև անսովոր հոգնածությունն ու հաճախակի անհանգստացնող տենդը, որոնց առկայության դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ բուժզննում անցնել

Плохое самочувствие

Այս վտանգավոր հիվանդության առաջին ախտանշաններից կարող է լինել նաև քաշի անբացատրելի նվազումը։ Եթե առանց որևէ ջանք գործադրելու քաշը նվազում է ավելի քան 5 կիլոգրամով, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկին ու բուժզննում անցնել։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։