Շшնթի մեկնшբանը unւկի աuաց և չկարnղացավ զuպել ծիծшղը (տեuանյութ)

Զվարճանք

Քիչ առաջ Շանթ հեռուստաընկերության լուրերի թողարկման ժամանակ զավեշտալի և հետաքրքիր դեպք տեղի ունեցավ: Լուրերի մեկնաբան Նաիրի Հոխիկյանը չկարողացավ ճիշտ արտաբերել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Բահգատ Դիսուկիի անունը: Նա առանձին ասաց Դե սուկի և այդ բառից հետո  չէր կարողանում հավաքվել և շարունակել խոսքը, անընդհատ ծիծաղում էր: Պետք է նկատել, որ Հայաստան գործուղված  տարբեր երկրների արտակարգ և լիազոր դեսպաններից շատերի ազգանուններն են զվարճանքի առարկա դառնում: Հիշեցնենք Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի ազգանունը, որն ի սկզբանե Լակոտ է գրվել, ապա փոխել և դարձրել են Լաքոտ: Այս բառը նույնպես սկզբնական շրջանում արտաբերելիս տարօրինակ էր թվում, քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչ է նշանակում լակոտ:

(Visited 37 times, 1 visits today)