Ահա թե ինչի համար է նախատեսված քերիչի փշերով կողմը… Հրաշալի բացահայտում

Մեզանից յուրաքանչյուրը գոնե 1 անգամ մաքրել է ձուկ: Կարծում ենք՝ կհամաձայնեք, որ այնքան էլ հեշտ ու հաճելի գործ չէ: Բացի այդ, կան ձկան տեսակներ, որոնք մաքրելիս անգամ կարող եք վնասել ձեռքերը: Այս գործը հնարավոր է հեշտացնել մի պարզ լայֆհաքի օգնությամբ:

Դրա համար պետք է օգտագործել ամենասովորական քերիչը, իսկ ավելի կոնկրետ՝ դրա մանր փշերով կողմը:

Քերիչի այս հատվածը նախատեսված է ՁՈՒԿ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ասենք ավելին, քերիչի այս կողմով կարող եք մաքրել ցանկացած տեսակի ձուկ:

Անհրաժեշտ է ձուկը դնել ուղիղ մակերեսի վրա, բռնել գլխի հատվածից և պոչից դեպի գլուխ մաքրել քերիչով: Ոչ մի բարդ բան: Բոլորը գոհ են ու առանց տրավմաների:

Լրացուցիչ խորամանկություն

Որպեսզի ձուկ մաքրելն ավելի հարմար լինի, իսկ թեփիկները չտարածվեն ամբողջ խոհանոցում, նախքան մաքրելուն անցնելը ձկան վրա մի քիչ եռման ջուր լցրեք, և հետո անմիջապես գցեք սառը ջրի մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։