Ահա թե ինչպես եմ խոտից պարարտանյութ պատրաստում. ավելի պարզ չէր էլ կարող լինել

Խոտից պատրաստված թուրմի սննդանյութերը հատկապես լավ են յուրացվում բույսերի կողմից ծաղկման և պտուղ տալու շրջանում:

Որպեսզի չկիրառեմ ձեր այգում քիմիական պարարտանյութեր, որոնք բավականին թանկ են, նաև խուսափեմ գոմաղբի օգտագործումից, որը ևս մատչելի չէ, նախընտրում եմ օգտագործել բնական պարարտանյութեր:

Երբ սկսեցի պարարտանյութ պատրաստելու համար օգտագործել տարատեսակ խոտեր, չկարողացա կիրառել, քանի որ 1 շաբաթ թրմելուց հետո սարսափելի հոտ էր գալիս:

Ուսումնասիրելով տարբեր աղբյուրներ՝ գտա իմ հարցերի պատասխանները: Պարզվում է, ոչ բոլոր խոտերն են հարմար թուրմ պատրաստելու համար:

Օրինակ, կարող եք օգտագործել ձիաձետ, սոսի, եղինջ, ձիու թրթնջուկ և կռատուկ: Կարևոր է հեռացնել արմատներն ու ծաղիկները, կտրատել խոտը և լցնել որևէ տարայի մեջ՝ զբաղեցնելով դրա 2/3 մասը:

Եթե օգտագործելու եք մետաղական տարա, այն նախապես ներկեք, որպեսզի խուսափեք ժանգի առաջացումից: Ջուր լցրեք և թրմեք 10 օր՝ ամեն օր խառնելու մասին չմոռանալով:

7 օր անց տհաճ հոտ է առաջանում, 10 օրից նմանվում է գոմաղբի հոտին: Ժամկետը լրանալուն պես կափարիչը փոխարինեք ցանցով, որ թուրմը «շնչի»: Երկու օրից կարող եք օգտագործել:

Թուրմն անհրաժեշտ է խառնել ջրի հետ՝ 1:10 հարաբերակցությամբ, ջրելու համար: 1:20 հարաբերակցությամբ լուծեք ջրի հետ, եթե ցողելու եք տերևները, երբ դրանց վրա հիվանդությունների նշաններ նկատեք:

Այս կանաչ «կոկտեյլը» ոչ միայն կսնուցի բույսերը, այլև կօգնի միջատների և հիվանդությունների դեմ պայքարում:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։