Ահա թե ինչպես վերջնականապես ազատվեցի դրսի սալիկների միջև աճող մոլախոտից

Վերջերս գանգատվում էի հարևանուհուս, որ հոգնել եմ դրսի սալիկների տակից դուրս եկող մոլախոտը պոկելուց, հավքելուց: Ինձ համար ամենատհաճ գործերից մեկն է:

Հաջորդ օրը հարևանուհիս հեղուկացրի մեջ լցրած ինչ-որ լուծույթ բերեց ու խորհուրդ տվեց դրանով ցողել մոլախոտը՝ երեկոյան ժամերին, իսկ առավոտյան նայել, թե ինչ արդյունք եմ ստացել: Հենց այդպես էլ արեցի, ու առավոտյան տեսա, որ խոտը սկսել է մգանալ ու չորանալ:

Պարզվում է սա ժողովրդական միջոց է, պատրաստվում է քացախից, աման լվանալու հեղուկից, աղ ու ջրից:

Լուծույթ պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել քացախն ու ջուրը՝ 1:3 հարաբերակցությմաբ, ավելացնել 1ճ.գ. աղ, խառնել, որ այն լուծվի: Խառնուրդը տեղափոխել հեղուկացրի մեջ, ավելացնել 1թ.գ. աման լվանալու հեղուկ:

 

Կիրառման եղանակը պարզ է. պարզապես ցողեք մոլախոտերի վրա ու 12 ժամից վայելեք արդյունքը. խոտերը կսկսեն չորանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։