Ահա թե ինչ եմ անում, որ իմ սպիտակեղենը թարմության ու մաքրության բույր ունենա

Բոլորս էլ ձգտում ենք լավ ու լիարժեք քնել, ու դա հատկապես հաճելի է անել, երբ սպիտակեղենը հարմարավետ է, մաքուր ու անուշ բույր ունի: Վերջերս իմացել եմ մի հնարքի մասին, որի շնորհիվ սպիտակեղենը բուրում է առանձնահատուկ կերպով:

Անհրաժեշտ է ընդամենը երկու հասարակ բաղադրիչ՝ աղ և եթերայուղ

Վերցնում եմ փոքր բանկա, մի քիչ աղ լցնում, նաև 12 կաթիլ եթերայուղ: Ես օգտագործում եմ նարինջի եթերայուղ, բայց դուք կարող եք վերցնել ձեր նախընտրածը:

Խառնուրդով բանկան դնում եմ պահարանը ու 1 ամսից նորից մի քանի կաթիլ եթերայուղ ավելացնում: Բայց հաշվի առեք, որ պետք է օգտագործել բարձրորակ եթերայուղ, այլապես բույրը երկար չի մնա: Այս հնարքի շնորհիվ ամեն անգամ պահարանից հանում եմ սպիտակեղենը ու վայելում դրա անուշ բույրը, ինչպես որ լինում է լավագույն հյուրանոցներում:

Կա ևս մի հնարք. դարակում դասավորված սպիտակեղենի շերտերի միջև դնում եմ մի կտոր օճառ: Հիշում եմ, որ մայրիկս միշտ այդպես էր անում: Այս հնարքի առավելությունը կայանում է նրանում, որ ամեն ամիս օճառը փոխելու կարիք չկա: Այն շատ երկար է պահպանում իր անուշ բույրը:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։