Ահա մի հնարք, որի շնորհիվ բողկի հրաշալի բերք կստանաք

Սերմերի նախապատրաստելուն ժամանակ տրամադրելով՝ կապահովեք դրանց լավ աճն ու գերազանց բերքը:

Սերմերը թրջեք ջրի մեջ ու սպասեք, մինչ կուռչեն: Փքված սերմերը դրեք բամբակե սկավառակների վրա, ուղարկեք մութ, բայց տաք տեղ, որ ծլեն:

Տորֆն ու բուսահողը խառնեք: Վերցրեք  սերմեր և ստացված խառնուրդից՝ 1:5 հարաբերակցությամբ: Այսինքն 5 չափաբաժին տորֆի ու բուսահողի խառնուրդ, 1 չափաբաժին սերմ: Ստացվածը ցանեք նախապատրաստած մարգի մեջ:

Բողկը շատ արագ է աճում, տալիս է հիանալի բերք:

Բողկը սիրում է տաքություն: Եթե հողը նախապես տաքացնեք, բերք ավելի շուտ կստանաք: Դրա համար մարգի մեջ լցրեք եռման ջուր, և հետո դրեք սերմերը: Ծածկեք հողի 1սմ շերտով ու փակեք թաղանթով: Տաք ջուրը գոլորշիանալով՝ ստեղծում է ջերմոցի էֆեկտ:

Մի քանի օր հետո ջրեք կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով. դա կվախեցնի միջատներին:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։