Ամենամատչելի սպունգերը տուփերով եմ գնում, սակայն ոչ ափսե լվանալու համար. ահա թե ինչպես եմ դրանք օգտագործում

Իմ տանը միշտ կա սպունգերի պաշար, սակայն օգտագործում եմ դրանք ոչ միայն ափսե լվանալու համար:

Սառնարան

Սպունգը լավ է կլանում խոնավությունը, դրա համար էլ այն դնում եմ սառնարանի այն հատվածներում, որտեղ ավելորդ խոնավությունը անտեղի է: Օրինակ, բանջարեղենի և մրգի դարակներին: Այդպես մթերքը ավելի երկար է պահպանվում:

Սպունգի և սոդայի օգնությամբ ազատվում եմ սառնարանում առաջացած տհաճ հոտից: Անհրաժեշտ է չոր սպունգ, վրան լցնում եմ 1 ճ.գ. սոդա և դնում սառնարանի դարակի վրա, ցանկալի է հետևի հատվածում: Այդպես սպունգը լուծում է և հոտի, և խոնավության խնդիրը:

Միկորալիքային վառարան

Սպունգը պետք է լավ թրջել, վրան կաթացնել աման լվանալու հեղուկ և ուղարկել միկրոալիքային վառարանը: Ընտրեք մաքսիմալ հզորության ռեժիմ, միացրեք 4 րոպեով:

Գոլորշիանալով՝ ջուրը և լվացող հեղուկը փափկեցնում են պատերի վրայի յուղը. նման պրոցեդուրայից հետո պետք է սրբել վառանի ներսում, և ամեն ինչ կփայլի:

Սենյակային բույսեր

Ծաղիկը ծաղկամանի մեջ տեղափոխելիս սկզբում դնում եմ սպունգ, իսկ հետո հողն ու պարարտանյութերը: Եթե ծաղկամանի մեջ շատ է ջուր լցվում, սպունգը կլանում է ավելորդ հեղուկը, և այն չի թափվում ծաղկամանից:

Եթե երկար ժամանակ չջրեք ծաղիկները, սպունգը կապահովի հողի խոնավությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց ԱՅՍՕՐ ԻՆՖՈ կայքը

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։