-Այլևս երբեք նման ձու մի գնիր, անգամ եթե ակցիա է…-ասաց սկեսուրս. Ահա թե ինչին եմ ուշադրություն դարձնում ձու գնելիս

Երբեք առանձնապես ուշադրություն չեմ դարձրել ձու ընտրելու առանձնահատկություններին, միայն նայել եմ պահպանման ժամկետին: Բայց վերջերս պարզվեց, որ կան որոշակի նրբություններ, ու դրանք շատ կարևոր են, չի կարելի անտեսել:

Երբ սկեսուրս մեր տանն էր, պատրաստվում էր խմորեղեն թխել, ու բնականաբար ես գնացի խանութ, իհարկե նաև ձու գնեցի:

Առհասարակ մենք շատ ենք ձու օգտագործում. սիրում ենք ձվածեղ, եփած, թխվածքներ:

Սկեսուրս նայեց իմ գնած հավկիթներին ու ասաց.

Այլևս երբեք չգնես նման ձու:

Ես զարմացա, քանի որ ըստ նշված ժամկետի՝ մթերքը թարմ էր:

Տեսնում ես, ձվերի մի մասը սուր կողմով է դեպի վերև դրված, մյուս մասը՝ հակառակը:

Պարզվեց, դա վկայում է այն մասին, որ հավկիթները մի քանի անգամ վերցրել են, ընտրել լավերը, մնացածը դրել տեղը: Բացի այդ, կարևոր է, որ ձուն պահվի սուր կողմով դեպի վերևի, քանի որ այդ հատվածում օդային գրպան կա, որը պաշտպանում է բակտերիաներից ու սալմոնելլայից: 

Արտադրողները լավ գիտեն այդ մասին, այնպես որ ցանկալի է գնել փակ տուփով հավկիթ, որպեսզի գնորդները չկարողանան փոխել ձվի դիրքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։