Այնքան վարունգի բերք եմ ստանում, որ ստիպված եմ լինում հարևաններին բաժանել… Ահա թե որն է գաղտնիքը

Թեպետ վարունգը չի համարվում կամակոր բույս, այնուամենայնիվ խնամքի ճիշտ եղանակը չիմանալու դեպքում՝ առատ բերք ստանալ չեք կարողանա:

Ընտրեք վարունգի դիմացկուն հիբրիդներ, օրինակ՝  «Любимчик» կամ «Лихач» տեսակները: Սերմերն աճեցրեք խոնավ թղթե անձեռոցիկի վրա՝ կափարիչի տակ, տաք տեղում: Վարունգի արմատները բավaկանին ամուր են, տեղափոխության ժամանակ չեն վնասվի:

Երբ տեղափոխեք հողով լցված փոքր բաժակների մեջ, ապահովեք լրացուցիչ լուսավորություն, որպեսզի նոր տերևների աճ խթանեք:

Խնամք

Պարբերաբար պարարտացրեք սածիլները, քանի որ վարունգն այդ առումով պահանջկոտ է: Կիրառեք կենսահումուս, նաև հերթականությամբ օգտագործեք ազոտ, ֆոսֆոր և կալիում պարունակող պարարտանյութեր:

Հողի մեջ տեղափոխեուց առաջ փոսիկների մեջ գոմաղբ կամ բուսահող լցրեք, խառնեք հողի հետ ու առատ ջրեք:

Որպեսզի վարունգները հեշտությամբ հաղթահարեն սթրեսը, օգտագործեք ցիրկոնի լուծույթ:

Պարբերաբար օգտագործեք տարբեր պարարտանյութեր. հանքային, օրգանիկ՝ ներառյալ թուրմեր ու կոմպոստ: Դա կնպաստի աճին ու առատ բերք ապահովելուն:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։