Այսպիսի բնակարանի մասին միայն երազել կարելի է… Լուսանկարներ

Երկար փնտրտուքներից հետո նորապսկաները վերջապես գտան իրենց համար անթերի տարբերակ: Ընտրությունը կանգ առավ այս հին բնակարանի վրա: Հայտնի չէ, թե որքան ժամանակ այն չէր վերանորոգվել: Դիմելով դիզայների՝ ամուսինները սկսեցին մտածել, թե ինչպիսին պիտի լինի իրենց ապագա կացարանը:

Հյուրասենյակի պատերը ներկել են ավանդական սպիտակ գույնով, բացի մի պատից: Այն պատը, որտեղ կախել են հեռուստացույցը, մուգ կապույտ գույնի է: Դիմացը տեղադրվել է բացվող հարմարավետ բազմոց:

Հյուրասենյակում կա նաև ներկառուցված պահարան՝ հայելիով դռներով, ինչի հաշվին սենյակը ավելի լուսավոր է դարձել:

Բնակարանի պատերի փոփոխման արդյունքում խոհանոցը դարձել է հյուրասենյակի մի մասը: Հատակին սալիկներ են՝ խոշոր, սպիտակ: Կահույքը մոխրագույն է և սպիտակ:

Հյուրասենյակն ու խոհանոցն իրարից առանձնացված են բարձր սեղանիկով, որը հանդիսանում է նաև որպես ճաշելու զոնա:

Ննջասենյակի մահճակալի համար գտել են հետաքրքիր լուծում: Դրա տակ ներկառուցված են լրացուցիչ պահարաններ: Իսկ սենյակի մի մասը հատկացրել են հանդերձարանին, ինչի շնորհիվ սենյակը ծանրաբեռնված չէ պահարաններով:

 

 

Լոգասենյակ

Հին պատերը քանդելու ու նորերը շարելու շնորհիվ հնարավոր է եղել մեծացնել լոգասենյակի մակերեսը: Այստեղ ամեն ինչ բեժ երանգի է:

Սանհանգույցում «թաքցրել են» լվացքի մեքենան:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։