Այս խոհնաոցային իրերը փոխարինեք նորով տարեկան 1 անգամ… Շատերը դրանք սերնդեսերունդ են փոխանցում

Մեզանից շատերը խոհանոցում ունեն այնպիսի իրեր, որոնք երիտասարդ տարիներին օգտագործել են նրանց մայրիկներն ու տատիկները:

Պատմում ենք, թե որ իրերն ունեն ամեն տարի նորով փոխարինելու կարիք, քանի որ ժամանակի ընթացքում առողջության համար դառնում են ոչ անվտանգ:

Խոհանոցային սրբիչներ

Եթե սրբիչների վրա առաջացել են լաքաներ, որոնցից հնարավոր չէ ազատվել, առանց ափսոսելու դեն գցեք:

Տախտակ

Եթե տախտակի վրա տեսնում եք ճաքեր, անհարթություններ, ավելի լավ կլինի, եթե նորը գնեք: Ի դեպ, առհասարակ խուսափեք պլաստիկից տախտակների օգտագործումից:

Հակաայրիչ ծածկույթով թավաներ

Ի տարբերություն թուջե թավաների՝ ժամանակակից թավաները շուտ են կորցնում հատկությունները: Եթե նկատում եք խազեր, միկրոճաքեր, լավ կլինի այլևս չօգտագործեք այն:

Պլաստիկից կոնտեյներներ

Ցանկալի է փոխել տարեկան առնվազն 1 անգամ, հատկապես եթե օգտագործում եք միկրոալիքային վառարանի համար:

Էլեկտրական թեյնիկ

Պլաստիկից էլեկտրական թեյնիկները փոխեք ամեն տարի, քանի որ ժամանակի ընթացքում պլաստիկը սկսում է վնասակար նյութեր արտադրել:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։