Այս կաթանսերը 20 տարվա են, սակայն փայլում են մաքրությունից. ահա հնարք, որը կօգնի անթերի մաքրել հին կաթսաները

Թավաներն ու կաթսաները հաճախ են դառնում են կայուն ու չմաքրվող լաքաների, յուղի նստվածքի զոհ: Հաճախ զբաղված լինելու պատճառով չենք հասցնում ամեն օր լվանալ դրանք հատուկ միջոցներով, և ժամանակի հետ սպասքեղենը ստանում է ոչ այնքան գրավիչ տեսք:

Անգամ սպասք լվանալու սարքերը երբեմն չեն կարողանում անթերի մաքրել նման կաթսաները:

Ահա հրաշալի հնարք, որը ձեր թավաներն ու կաթսաները կդարձնի փայլուն, ինչպես նոր:

Անհրաժեշտ է 3 բաղադրիչ.

  • 3ճ.գ. սոդա
  • 3ճ.գ. ջրածնի պերօքսիդ
  • 1ճ.գ. աման լվանալու հեղուկ

Խառնեք բոլոր բաղադրիչները, որ մածուկ ստացվի:

Կաթսայի մեջ ջուր լցրեք ու դրեք կրակին: Հենց եռա, ջուրը լցրեք լվացարանի մեջ, այդպես զուգահեռ կկատարեք խողովակների պրոֆիլակտիկ մաքրում:

Կաթսաների տաք մակերեսին քսեք ստացված մածուկը և թողեք 15 րոպեով:

Շփեք սպունգի կոշտ կողմով: Եթե որևէ հատված լավ չմաքրվի, օգտագործեք մետաղյա սպունգ:

Արդյունքը կգոհացնի ձեզ. կաթսաները նորից փայլում են, յուղը լիովին վերացված է:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։