Այս մի սխալի պատճառով իմ սպատիֆիլիումը չորանում էր, տերևները՝ սևանում… Հիմա այն հիանալի ծաղկում է

Վատագույն բանը, որ կարող եք անել սպատիֆիլիումի համար՝ արևի լույսից հեռու տանելն է: Երբ դեռ չգիտեի, հենց այդպես էլ արել էի: Դրել էի առաջին հարկում, ու ծաղիկը մնացել էր արևի լույսից հեռու, քանի որ  բակի այդ հատվածում բարձր ծառեր են:

Բույսն ամենից շատ ունի հենց արևի լույսի կարիք, ու դրա համար էլ, երբ սկսեցի զբաղվել սպատիֆիլիումը վերականգնելով, այն տեղափոխեցի պատուհանագոգին: Այսինքն դրեցի այնպիսի տեղ, որ չլինեն արևի ուղիղ ճառագայթներ, սակայն ծաղիկը ստանա բավարար ցերեկային լույս:

Հաջորդիվ իմացա, որ ցանկալի է սպատիֆիլիումը տեղափոխել փափուկ հողի մեջ: Ծաղկամանի հողը արդեն պնդացել էր, իսկ ծաղիկը նման բան չի սիրում: Ի դեպ տեղափոխելու ընթացքում հեռացրեցի բոլոր հիվանդ ու փչացած տերևներն ու արմատները:

Չորացած տերևները չափից ավել ծանր հողի արդյունք են, քանի որ սկսում են նեխել:

1 ամսից ծաղիկս կենդանացավ, սկսեց աճել: Հիմա այն ապրում է պատուհանագոգին ու իրեն շատ լավ է զգում:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։