Անցյալ տարի այս խառնուրդի շնորհիվ երկու անգամ ավել բերք ստացա

Անցյալ տարի ինձ խորհուրդ տվեցին այսպիսի պարարտանյութ պատրաստել, ինչի շնորհիվ 2 անգամ ավել բերք կարողացա ստանալ: Ցավոք, ավելի վաղ չէի իմացել, և բավականին շատ գումար եմ ծախսել պարարտանյութեր գնելու համար:

Շատերն են օգտագործում տարատեսակ աճի խթանիչներ, հողի որակը բարձրացնող նյութեր՝ մոռանալով բնական այլընտրանքի մասին: Դրանցից մեկը սոխի կեղևով խառնուրդն է:

Ձեզ համար սովորություն դարձրեք ամեն անգամ սոխ մաքրելուց հետո կեղևը մի տոպրակի մեջ լցնելը: Ձմռան ընթացքում հատկապես հարմար է:

Սոխի կեղևը բույսերի համար ոչ միայն սննդանյութ է, այլև դրա արմատների և տերևների համար պաշտպանիչ միջոց:

Միկրոօրգանիզմները չեն դիմանում սոխի կեղևի ազդեցությանը, ինչի շնորհիվ սա դառնում է և պարարտանյութ, և պաշտպանող միջոց:

Երկրորդ բաղադրիչը՝ փայտի մոխիրն է: Այն օգնում է հողի թթվայնությունը նվազեցնելուն, ինչն էլ նպաստում է բույսերի կողմից սննդանյութերի յուրացմանը, բացի այդ հագեցնում է հողը մի շարք օգտակար տարրերով:

Ահա թե ինչպես եմ պատրաստում. 10լ ջրի մեջ խառնում եմ 1 բաժակ մոխիր և 4 բաժակ սոխի կեղև: Լավ խառնելուց հետո փակում եմ կափարիչով և թրմում 3 օր:

Բույսերը ջրելուց հետո պարարտացնում եմ ստացված լուծույթով:

Տվյալ պարարտանյութը օգտակար է վարունգի, դդմիկի, պատիսոնի, լոլիկի,պղպեղի և սոխի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։