Անփոխարինելի իր կենցաղում… Նախկինում հազվադեպ էի գնում մետաղական սպունգ, իսկ հիմա տուփերով եմ վերցնում

Մետաղական սպունգը նախկինում օգտագործում էի կաթսաները լվանալու համար, սակայն քանի որ բավականին ագրեսիվ միջոց է, փորձում էի քիչ օգտագործել: Սակայն երբ իմացա սպունգի կիրառման այլ ձևերի մասին, սկսեցի ավելի հաճախ գնել:

Վերադարձնում ենք խոհանոցային մկրատի սրությունը

Եթե մկրատները բթացել են, պարզապես այսպիսի սպունգ կտրատեք: Բավական է 2-3 կտրվածք անել: Նույն կերպ կարող եք վերադարձնել քերիչի սրությունը, սակայն կարևոր է, որ շարժումները լինեն բացառապես ներքևից վերև:

Հավաքում ենք աղբը

Լվացարանի մեջ տեղադրված ցանցի մեջ դնում ենք այսպիսի սպունգ: Ցանցը հավաքում է միայն խոշոր աղբը, իսկ ահա մանր մասնիկները խցանումներ են առաջացնում:

Ձուկ ենք մաքրում

Մետաղական սպունգով կարելի է նաև ձուկ մաքրել: Ստացվում է որակյալ, կոկիկ աշխատանք, իսկ թեփիկները մնում են լվացարանի մեջ և սպունգին:

Բանջարեղեն մաքրելու համար

Սպունգով կարող եք բանջարեղեն մաքրել, սակայն այդ դեպքում պարտադիր պիտի կրեք ձեռնոց:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։