«Աշխարհի ամենամազոտ աղջիկն» առաջին անգամ սափրվել և ամուսնացել է

«Թայլանդի 17-ամյա բնակչուհի Սուպատրա Սասուփհանը, ով 2010 թ. պաշտոնապես ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես «աշխարհի ամենամազոտ դեռահաս աղջիկ», կյանքում առաջին անգամ սափրվել է և հպարտորեն հանրությանը ցուցադրել է իր նոր իմիջը՝ լուսանկարները հրապարակելով սոցցանցերում,- հայտնում է fakty.ua-ն:Բացի դրանից՝ երջանիկ աղջիկը հայտնել է, որ ամուսնացել է»:
«Դու ոչ միայն իմ առաջին սիրեկանն ես, դու իմ ամբողջ կյանքի սերն ես»,- գրում է նա իր ամուսնու մասին:
Սուպատրան, ում մանկուց Ամբրասի համախտանիշ է ախտորոշվել, որն առաջացնում է առատ մազածածկույթ, ավելի վաղ ասել էր, որ Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելն իրեն շատ ընկերներ է տվել դպրոցում, իրեն դադարել են ծաղրել:Սասուփհանը հույս ունի, որ ապագայում միջոց կստեղծեն, որի միջոցով ինքը կկարողանա ազատվել ամեն օր սափրվելու անհրաժեշտությունից:Ուզում է բժշկություն սովորել մարդկանց բուժելու համար:

Նյութը հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից

(Visited 118 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: