ԱՊՐԻԼԻ 20-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ

**Խոյ**. Չարժե արագացնել դեպքերի բնականոն ընթացքը: Դեռեւս հայտնի չէ, թե դրանք ինչպիսին կարող են լինել ձեր համար: Փորձեք ապրել միայն այսօրվա օրով եւ բավականություն ստանալ միայն այն ամենով, ինչ տեղի է ունենում այսօր: Երեկոյան չափազանց մի վատնեք ուժերը մարզասրահում:

 

**Ցուլ**. Մասնագիտական գործունեության ոլորտում փորձեք ստեղծագործական տարրեր ներմուծել: Սակայն նաեւ իմացեք, որ չափազանց ստեղծագործականությունն էլ կարող է հակառակ էֆեկտն ունենալ եւ խախտել ընդունված ռիթմն ու ստանդարտները: Նոր գործնական առաջարկների հանդեպ ցուցաբերեք զգուշություն: Հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ, որոնք սակայն դժվար թե լուրջ հարաբերությունների վերաճեն:

**Երկվորյակ**. Կարող եք սանիտարական օր հայտարարել ձեր թղթապանակներում: Բավականաչափ անպետք թղթեր հաստատ կգտնեք, որոնցից ազատվելու ճիշտ ժամանակն է: Հարմար օր է նաեւ ֆինանսական գործարքներ իրականացնելու համար: Հնարավոր է կարողանաք հարթենցնել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ երկար ժամանակ չէիք կարողանում լեզու գտնել:

 

**Խեցգետին**. Հարմար ժամանակ է նախապես սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Նպատակներին հասնելի համար ցուցաբերեք հաստատակամություն` անտեսելով խոչընդոտները: Անձնական հարաբերությունները կարող են դասավորվել բավական բարդ: Դուք կարող եք անզգույշ արտահայտություններով վիրավորել հարազատ մարդկանց: Երեկոյան այցելեք մարզասրահ եւ վերականգնեք ուժերը մարզումներով:

 

**Առյուծ**. Այսօր բավական շատ անելիքներ կունենաք: Ցանկացած գործում ցուցաբերեք հետեւողականություն եւ կարգապահություն: Խուսափեք լեզվակռիվներից, վեճերից, բախումներից: Հատկապես բարեհամբույր վերաբերմունք ցուցաբարեք տարեց գործընկերների նկատմամբ: Ուշադիր եղեք առողջությանը:

 

**Կույս**. Առանձնահատուկ փոփոխությունների մի սպասեք: Լավ ժամանակ է ապագայի պլաններ կազմելու համար: Գնումներ կատարելիս լավ մտածեք եւ անտեղի ծախս մի թույլ տվեք: Երեկոյան կարող եք պարզապես մնալ տանը, շփվել ընտանիքի անդամների հետ` թեյի սեղանի շուրջ:

 

**Կշեռք**. Ուշադիր եղեք այն բոլոր առաջարկներին, որոնք այսօր դուք կստանաք: Ձեզանից հնարավոր է պահանջվեն արագ կայացված որոշումներ: Ամեն պարագայում ավելորդ շտապողականությունը կարող է խանգարող հանգամանք լինել: Հնարավոր է առաջանան սուր հակասություններ հարազատների հետ եւ հայտնվեք լարված իրավիճակում: Ամեն դեպքում փորձեք առաջինը դուք հետընթաց քայլ անել եւ խնայեք նյարդերը:

Օրվա աստղագուշակ | General News

**Կարիճ**. Այն գործերը, որոնք պլանավորել եք այսօրվա համար կկարողանաք հասցնել լիովին: Հարմար ժամանակ է, առհասարակ, կյանքի գործնական ոլորտում համակարգվածություն մտցնելու համար: Որքան հնարավոր է շատ աշխատեցեք այսօր: Էներգիայի հոսք կզգաք եւ պատրաստ կլինեք վճռական քայլերի դիմելու: Բարենպաստ ժամանակ է օրվա մի մասը բնության գրկում անցկացնելու համար:

 

**Աղեղնավոր**. Օրը կանցնի ակնթարթի նման եւ նույնիսկ չեք էլ հասցնի նկատել, թե երբ վրա հասավ երեկոն: Այն գործերը, որոնք անում եք զուտ հաճույքի համար, առայժմ հետաձգեք: Ստացված տեղեկությունները ստուգեք մի քանի աղբյուրից: Ուշադիր եղեք տարեց ազգականների հետ շփվելիս: Ոչ մեկի պարզապես ասված խոսքին չարժե հավատալ:

 

**Այծեղջյուր**. Գործանական հարցերը կպահանջեն ձեր ակտիվ մասնակցությունը: Եթե այսօր մտադրվել եք կարեւոր հանդիպումների գնալ կամ բանակցություններ վարել, ապա իմացեք, որ օրը բավական բարենպաստ է եւ խոստումնալից: Հաճելի եւ անակնկալ հանդիպումներ են սպասվում հին ընկերների հետ: Հնարավոր են թեթեւ սիրային արկածներ:

Օրվա աստղագուշակ - FreeNews

**Ջրհոս**. Աշխատանքում ամեն բան լավ է: Առաջադրված խնդիրները կարողանում եք լուծել, հանձնարարականները` կատարել ժամանակին: Եթե հնուց կիսատ մնացած գործեր կան, ապա փոխեք կատարման մեթոդիկան եւ կկարողանաք նաեւ դրանք հասցնել ավարտին: Բնականուն հունով են ընթանում նաեւ գործերը անձնական կյանքում:

 

**Ձկներ**. Եթե ցանկանում եք դրական փոփոխություններ մտցնել ձեր կյանքում, ցուցաբերեք որոշակի հանդգնություն եւ ամեն բան կստացվի: Աստղերն այսօր խորհուրդ են տալիս ձեզ զբաղվել միայն հետաքրքիր եւ ձեզ համար հաճելի գործերով: Մնացածը կարող եք հետաձգել ավելի հարմար ժամանակների, երբ ձանձրույթը ընթացիկ գործերից ձեզ չի խեղդի:

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։