Ապրիլ-մայիսին պարարտացրեք սխտորը այսպես, ու տերևները միչև օգոստոս չեն դեղնի

Այսօր կպատմենք սխտորի պարարտացման լավագույն ու հասանելի միջոցների մասին: Սովորաբար պարարտանյութը կիրառում են ապրիլ-մայիս ամիսներին: Այդ ընթացքում բույսերին ավելի շատ ազոտ է անհրաժեշտ, որպեսզի կանաչ զանգվածն ավելանա: Եթե հողի մեջ կա ազոտի պակաս, բույսերը թույլ տեսք են ունենում, տերևները դեղնում են:

Ահա առաջին պարարտացման համար ամենատարածված նյութերը

Ամոնիումային սելիտրա (Селитра Аммиачная)

Հիանալի ազոտային պարարտնայութ, որը կարող եք օգտագործել բույսի առաջին պարարտացման համար: Այն պարունակում է ինչպես հեշտ յուրացվող, այդպես էլ երկար ազդեցությամբ ազոտ: 2ճ.գ. պարարտանյութը պետք է լուծել 10լ ջրի մեջ:

Անուշադրի սպիրտ կամ ամոնիում

Ազոտ պարունակող նյութ է: Պարարտանյութ պատրաստելու համար 3 ճ.գ. 10% ամոնիում լուծել 10լ ջրի մեջ և ջրել բույսերը:

Ամոնիումի սուլֆատ 

Եվս մի հրաշալի պարարտանյութ սխտորի համար, որը պարունակում է մեծ քանակությամբ ազոտ և ծծումբ: Ծծումբը հեշտացնում է բույսերի կողմից սննդանյութերի յուրացման գործընթացը, պաշտպանում է փտելուց:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։