Արդեն 13 տարեկան են… Ինչպես է դասավորվել ութնյակ երեխաների ճակատագիրը

13 տարի առաջ տեղի էր ունեցել մի զարմանալի ու երջանիկ իրադարձություն. լույս աշխարհ էին եկել միանգամից 8 երեխաներ, որոնք բոլորն էլ հրաշքով ողջ էին մնացել:

Երեխաները ծնվել էին կեսարյան հատման միջոցով: Զարամանլին այն է, որ մինչ ութնյակ երեխաներ ունենալը բազմազավակ մայրիկն արդեն ուներ 6 բալիկ: Դառնալով 14 երեխաների մայր՝ Նադյան մնաց միայնակ, քանի որ ամուսինը չցանկացավ աջակցել նրան:

Ի դեպ, կնոջ բոլոր 14 երեխաները լույս աշխարհ են եկել արտամարմնային բեղմնավորման արդյունքում:

Նադյան սկզբում արժանանում էր մարդկանց կողմից մեծ ուշադրության. ոմանք հիանում էին նրանով, ոմանք էլ՝ քննադատում: Սակայն չնայած դժվարություններին՝ կինը վստահեցնում է, որ սիրում է իր երեխաներին, և նրանց չի ունեցել է հանուն փառքի կամ գումարի, թեպետ կար ժամանակ, երբ նրա եկամուտներից մեկը ռեալիթի-շոուներին մասնակցելն էր:

Ընտանիքն ապրում է համեստ, բայց ոչ աղքատ: Նադյան սոցկայքերում պրոպագանդում է ակտիվ ու առողջ ապրելակերպ, ինչպես նաև բուսակերություն:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։