Արդյո՞ք գիտեիք դափնետերևի օգտագործմամբ այս խորամանկությունների մասին

Վերջերս իմացել եմ, որ դափնետերևն իրականում այնքան էլ հասարակ բույս չէ, ինչպես կարող է թվալ: Այն օժտված է մի քանի ունիկալ հատկությամբ:

Երբ ձուկ եք տապակում, դափնետերևը կօգնի ազատվել հոտից. պարզապես դափնետերև այրեք: Արձակվող նուրբ բույրը կչեզոքացնի ձկան հոտը: Ցանկալի է այդ ընթացքում բաց թողնել պատուհանները, իսկ այրած դափնետերևը առնվազն տաս րոպեով թողնել խոհանոցում:

Ճանճերի և մոծակների դեմ միջոց. դրեք տերևները պատուհանների և դռների մոտ. միջատները տանել չեն կարողանում դրա հոտը:

Նպարեղենը միջատներից պաշտպանելու միջոց. նպարեղենով յուրաքանչյուր տոպրակի կամ տարայի մեջ 1 հատ դափնետերև դրեք, և մթերքը երկար կպահպանվի:

Դափնետերևը՝ որպես հմայակ. վաղ ժամանակներում մարդիկ հավատում էին, որ դափնետերևը կօգնի պաշտպանվել չար աչքից: Իսկ եթե դրամապանակի մեջ դնեք 1 հատ տերև, կունենաք ֆինանսական բարեկեցություն:

Արդյո՞ք գիտեիք այս ամենի մասին:

Իսկ դուք ինչպե՞ս եք օգտագործում դափնետերևը՝ բացի սնունդի մեջ ավելացնելուց:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։