Արդյո՞ք պետք է լվանալ չամիչը, ծիրանաչիրը և սալորաչիրը, անգամ եթե փակ տուփով եք գնել

Ձեր ձեռքով պատրաստած չրեղենը սովորաբար չի պահանջում լրացուցիչ լվացում ուտելուց առաջ, եթե համոզված եք, որ չորանալու ընթացքում դրանց վրա չեն նստել միջատներ: Սակայն խանութից գնված մթերքի դեպքում ամեն ինչ այլ է:

Կա կարծիք, որ եթե չրերը հերմետիկ են փակվել արտադրությունում, ապա դրանք կարելի է ուտել անմիջապես տուփը բացելուց հետո: Սակայն մի արեք այդպես, անգամ եթե փաթեթավորման վրա նշված է «պատրաստ է օգտագործման»:

Как правильно мыть сухофрукты перед употреблением

Երբ խանութից գնում եք չրեղեն, ցանկալի է լվանալ սառը ջրով: Դա կապված է նրա հետ, որ արտադրությունում դրանք մշակում են ծծմբի դիօքսիդով, որ պաշտպանեն միջատներից, նաև պահպանեն տեսքը: Սառը ջուրը մաքրում է տվյալ կոնսերվանտը, մինչդեռ տաք ջուրը միայն արագացնում է դրա ներծծումը մթերքի մեջ:

Բացի այդ, եթե չամիչը, չրերը թրջեք սառը ջրի մեջ, կնկատեք, որ դրանց վրա կա յուղային թաղանթ. դա նշանակում է, որ այն մշակել են յուղով կամ գլիցերինով: Այդ դեպքում ջրին մի փոքր սոդա ավելացրեք, ինչից հետո լավ լվացեք հոսող ջրի տակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։