Գարնանը ելակի համար այսպիսի պարարտանյութ եմ պատրաստում, որ հետո հավաքեմ մեղրի պես քաղցր բերքը

Գարնանային պարարտացումը կարևոր է ելակի համար, քանի որ հենց այս շրջանում պիտի ապահովեք այն միկրոտարրերը, որոնց կարիքն ունի բույսը: Անթերի տարբերակ է սովորական խմորիչը: Դրանց մեջ պարունակվում են մեծ քանակությամբ ածխաջրեր, B խմբի վիտամիններ, հանքանյութեր: Երբ խմորիչը լուծվում է ջրի մեջ, առաջանում են հատուկ միացություններ, որոնց շնորհիվ արագանում է արմատների զարգացումը, ելակը սկսում է ծաղկել ու բերք տալ:

Կարող եք օգտագործել ինչպես չոր, այդպես էլ թարմ խմորիչ:

Վերցրեք 500գ թարմ խմորիչ: 2,5լ ջուրը տաքացրեք մինչ 23° С, մեջը լուծեք խմորիչը, որը նախապես պետք է քերիչով անցկացնել, որ լավ լուծվի: Թողեք մութ տեղում 48 ժամով: Ստացված կոնցենտրատը լուծեք 20լ ջրի մեջ: Յուրաքանչյուր ճյուղի տակ լցրեք 300-500մլ:

Չոր խմորիչով տարբերակը. վերցրեք երկու տուփ խմորիչ, լցրեք 2 բաժակ գոլ ջրի մեջ, ավելացրեք 2ճ.գ. շաքարավազ: Թողեք տաք տեղում ուղիղ 4 ժամ: Լուծեք 1 դույլ սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ, խառնեք: Յուրաքանչյուր ճյուղի տակ լցրեք 250մլ պարարտանյութ և անմիջապես լցրեք 2լ մաքուր ջուր:

Այսպես կարելի է սեզոնի ընթացքում 3 անգամ պարարտացնել. առաջին անգամը՝ գարնան կեսին, ապրիլի վերջ-մայիսի սկիզբ, երկրորդ՝ գարնան վերջում, երրորդ՝ օգոստոսի սկզբին, որպեսզի նախապատրաստեք ճյուղերը աշունը դիմավորելուն:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։