Դույլերով կարտոֆիլի ու լոլիկի բերք եմ ստանում. ահա թե ինչ պարարտանյութ եմ օգտագործում դրա համար

Հավանաբար բոլոր այգեգործները լսել են սուպերֆոսֆատի մասին. այն կիրառվում է գարնանն ու աշնանը: Սակայն ոչ բոլորն են նյութը ճիշտ կիրառում: Երբեմն այգեգործները բախվում են տհաճ խնդրների. տերևները չորանում են, պտուղները չեն զարգանում, արմատները թուլանում են: Տվյալ դեպքերում սուպերֆոսֆատը անփոխարինելի միջոց է հանդիսանում:

Սուպերֆոսֆատը մթերք է, որը ստանում են բնական ֆոսֆատային հանքանյութերից: Այս կոմպլեքսային պարարտանյութը պարունակում է կալցիում և մի շարք այլ միկրոտարրեր՝ ներառյալ ծծումբ, մագնիում, բոր: Այս բոլորն էլ էական դեր ունեն բույսերի աճի հարցում:

Սակայն հարցը այն է, որ պարարտանյութը օգուտ կտա միայն այն դեպքում, եթե հողի թթվայնությունը բարձր չէ: Դրա համար նախապես չեզոքացրեք հողի թթվայնությունը՝ օգտագործելով փայտի մոխիր:

Լոլիկի դեպքում սուպերֆոսֆատ կիրառեք աշնանը՝ փորելու ժամանակ, նաև գարնանը՝ սածիլները պարարտացնելու և ծաղկման շրջանում:

Վարունգի վրա պարարտանյութը ևս դրական է ազդում, եթե այն կիրառում եք մինչ հողի մեջ դնելը և ծաղկման փուլի սկզբում:

Գարնանը ցանելու ժամանակ և ակտիվ աճի փուլում սուպերֆոսֆատով մշակված կարտոֆիլը հարուստ բերք կտա:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։