Դուք միայն տեսեք, թե ինչի է հնարավոր վերածել հին ու անհույս թվացող բնակարանը

Այսօր ուզում եմ կիսվել մի տան լուսանկարներով, որը կարծես լինի մեր երազանքների մարմնացումը:

-Փոքր է, բայց մերն է… -ասում ենք ես ու ամուսինս:

Ժամանակին բնակարaնը պատկանել է ամուսնուս տատիկին, բայց այստեղ վաղուց ոչ ոք չի բնակվել: Այն պահից սկսած, երբ իմացանք, որ անշարժ գույքը արդեն մերն է, սկսեցին նորացման և վերապլանավորման մաշտաբային աշխատանքները:

Միջանցք

Ինձ շատ են դուր գալիս բաց երանգները, դրա շնորհիվ տարածությունը վիզուալ առումով ավելի մեծ է թվում: Պատերը ներկված են սպիտակ, հատակին խոշոր ֆորմատի կերամոգրանիտ է: Մուտքի դուռը ևս բաց երանգի է:

Մուտքի մոտ դրել ենք կոշիկների պահարան, նաև տեղադրել հագուստի կախիչ:

Հյուրասենյակ

Այստեղ առանձնացրել ենք հանգստի, աշխատանքի, քնի զոնաներ: Մուտքի մոտ տեղադրել ենք տարողունակ պահարան:

Մեջտեղում բազմոցն է, որի վրա էլ քնուm ենք:

Աշխատանքային անկյունը բազմոցի հետևի մասում է, իսկ հանգստի զոնան՝ խոհանոցի մոտ: Պատերը սպիտակ են, իսկ հատակին լամինատ է:

Խոհանոց

Խոհանոցի սահմանները չեն փոփոխվել:

Հատակի կերամոգրանիտը հիաnալի է համադրվել խոհանոցային կահույքի հետ. վերևի ֆասադները սպիտակ են, ներքևի հատվածը՝ հագեցած կանաչ գույնի: Գոգնոցը՝ դասական սալիկ է:

Ճաշելու անկյունում տեղադրել ենք փափուկ նստարան և կոկիկ սեղան:

Սանհանգույց

Լուսավոր է ստացվել հատկապես ապակուց պատի շնորհիվ, որն առաձնացնում է սանհաnգույցը խոհանոցից: Վաննայի փոխարեն ընտրել ենք ցնցուղով անկյուն:

Գրեք մեկնաբանություններում, թե ձեզ ամենից շատ ինչը դուր եկավ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։