«Ես փոստային հասցե չունեմ»: Պատասխան, որ փոխեց տղայի ամբողջ կյանքը

Գործազուրկ մի տղա դիմել էր մի մեծ ընկերություն` գրասենյակում մաքրողի աշխատանքի համար: Նա անցավ հարցազրույցի փուլը, իսկ հետո փորձնական մաքրեց հատակը:
– Դուք ընդունված եք, տվեք ինձ ձեր էլեկտրոնային փոստի հասցեն եւ մենք ձեզ կուղարկենք աշխատանքի ընդունման հայտադիմումը եւ կտեղեկացնենք՝ երբ կարող եք սկսել աշխատանքը, – ասաց գործատուն:

– Ես ոչ համակարգիչ ունեմ, ոչ էլ փոստային հասցե, – պատասխանեց տղան:
Գործատուն, զարմացած տղայի պատասխանից, ասաց.
– Ցավում եմ, բայց, եթե փոստային հասցե չունեք, չեք կարող ընտրվել այս աշխատանքի համար:Տղան անհույս հեռացավ: Նա չգիտեր ինչ աներ, իսկ գրպանում միայն 10 դոլլար ուներ: Նա որոշեց գնալ սուպերմարկետ եւ գնել 10 կգ լոլիկ: Հետո լոլիկները դռնեդուռ վաճառեց եւ արդեն 2 ժամ անց նա կրկնապատկել էր իր գումարը; Գործողությունը 3 անգամ կրկնելով՝ այդ օրը նա տուն վերադարձավ 60 դոլլարով: Տղան հասկացավ, որ այս ճանապարհով կարող է հաջողության հասնել , եւ ամեն օր վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո նա դռնեդուռ լոլիկներ էր վաճառում: Արդյունքում նրա գումարը օր օրի կրկնապատկվում ու եռապատկվում էր:
Կարճ ժամանակ անց նա գնեց զամբյուղ, հետո բեռնատար, իսկ հետո արդեն սեփական բեռնափոխադրման ընկերությունը, որն 5 տարում դարձավ երկրում առաջատար ընկերություններից մեկը:Արդեն հաջողակ գործարարը մի օր հրավիրեց ապահովագրական գործակալի՝ կյանքի ապահովագրություն կատարելու համար: Երբ գործարքն արդեն ավարտված էր, գործակալը խնդրեց իրեն տրամադրել փոստային հասցե:
– Ես փոստային հասցե չունեմ,- պատասխանեց տղան:
– Իսկապե՞ս,- զարմացավ գործակալը, – դուք փոստային հասցե չունեք եւ հաջողել եք հիմնել այս հսկայական ընկերությունը, պատկերացնում եմ ձեր պաշտոնն ու դիրքը, եթե փոստային հասցե ունենայիք:

Գործարարը ժպիտով պատասխանեց.
– Գրասենյակի մաքրող:
Մի հիասթափվեք, եթե այսօր բախտը ձեզ չի ժպտում, լավագույն հնարավորությունները առջեւոմ ձեզ են սպասում:

Նյութը հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից

(Visited 56 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: