Երբ մարդիկ տեսան այս շան արարքը, շոկի ենթարկվեցին. սա իրական հրաշք կարելի է համարել

Բրազիլիայի Քամփինաս քաղաքում հուզիչ դեպք է արձանագրվել, որը երկակի զգացմունք է առաջացնում: Մի կողմից ստիպում է սարսափել նոր ծննդաբերած մոր անհավանական դաժանությունից, մյուս կողմից՝ հիանալ սովորական փողոցային շան իմաստնությամբ և բարությամբ:
Քամփինաս քաղաքի աղքատ թաղամասերից մեկում շունը դուրս է եկել աղբանոցից՝ բերանում նորածին երեխա, որի պորտալարը նույնիսկ կտրված չի եղել: Շունը մոտեցել է մոտակա տանը և դրել երեխային շեմքի մոտ: Տանտիրուհին սարսափով մոտեցել և նկատել է, որ նորածին աղջիկը կենդանի է:
Շունը այնքան զգուշությամբ էր բռնել նրան ատամներով, որ նույնիսկ չէր վնասել: Երեխան հասցվել է հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել: Ըստ բժիշկների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանությունը փնտրում է հանցագործ մորը: Տեղացիները աղջկան Անժելա են անվանում՝ ասելով, որ նրա կերպարանքով հրեշտակ է իջել երկնքից: Այդ դեպքից հետո թափառական շանը շատերն են ցանկացել տուն տանել, սակայն նա հավատարիմ է նմացել իր ազատ կյանքին:
Տեղացիներն ասում են, որ նա շարունակում է շրջել աղբանոցներում. գուցե մտածում է, որ ինչ-որ մեկը նորից իր օգնության կարիքն ունի:

Նյութը հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից

(Visited 672 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: