Երեկոյան լցրեցի, իսկ առավոտյան մրջյունները կարծես չէին էլ եղել… Փորձված հնարքներ

Մրջյունները հեշտությամբ կարող են վնասել ձեր հողամասը, բույսերը, ու հաճախ դրանցից ազատվելն այնքան էլ հեշտ չի լինում:

Հիմնականում երբ քանդում եք մի բույնը, մրջյունները ավելի մեծ եռանդով մի քանի նորն են ստեղծում:

Մրջյուններից կարող եք ազատվել թույների կիրառմամբ, սակայն դա կվնասի նաև ձեր այգուն:

Ահա մի քանի ավելի մեղմ հնարք՝ խնդիրը լուծելու համար

Անուշադրի սպիրտ (ամոնիակի լուծույթ)

Այս նյութը ժամանակավորապես նվազեցնում է մրջյունների ակտիվությունը՝ ուժեղ հոտի հաշվին, որը վախեցնում է միջատներին: Պարզապես լուծույթը լցրեք մրջյունների բույնի շուրջ: Մի քանի օրից գործընթացը կրկնելու կարիք կլինի:

Բորաթթու

Բորաթթուն առավել արդյունավետ միջոցների շարքում է: Եթե այն խառնեք մրջյունների համար գրավիչ որևէ նյութի հետ, օրինակ՝ շաքար, մեղր, կստեղծեք «ծուղակ»: Մրջյունները այն կտանեն իրենց բույնը, ինչի շնորհիվ միջատները կվերանան: Արդյունավետ միջոց է, քանի որ բույնը ներսից է քայքայվում:

Կորեկ

Մրջյունների բույնի մոտակայքում կորեկ շաղ տվեք: Մրջյունները հատիկները կտանեն ներս, իսկ դրանք էլ իրենց հերթին խոնավություն կկլանեն և կսկսեն փչանալ՝ զուգահեռ փչացնելով միջատների սննդային պաշարները:

Կարմիր կծու պղպեղ

Կարմիր կծու պղպեղ շաղ տալը կամ էլ պղպեղով լուծույթով ջրելը կարող է վախեցնել միջատներին: Սակայն այս դեպքում կարևոր է պարբերաբար կրկնել գործընթացը, քանի որ պղպեղն արագ կլվացվի հողի վրայից, հատկապես եթե հաճախակի է անձրև տեղում:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։