«Երկար մնացի առանց ամուսնուս». Սիլվի Բարկովան Մումբայ վերադարձի մասին

«Երկար մնացի առանց ամուսնուս». Սիլվի Բարկովան Մումբայ վերադարձի մասին

Bravo.am-ը գրում է․ Հնդկաստանում իր երջանկությունը գտած դերասանուհի Սիլվի Բարկովան, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ապրում էր այնտեղ, վերջին ամիսներին Երեւանում էր, սակայն առանց ամուսնու:

Թեեւ շատերը շտապել էին մտածել, թե զույգը բաժանվել է, Սիլվին օրեր առաջ վերադարձել է Մումբայ: Մինչ մեկնելը նա հասցրել է հնդկական մոտիվներով նոր ֆոտոշարք իրականացնել, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին:

«Հայաստանում անցկացրածս ամիսներն ինձ համար մի ակնթարթ էին: Հասցրել եմ արդեն կարոտել իմ հայրենիքը, սակայն, բնականաբար, պետք է գնայի:

Նույնիսկ երկար մնացի առանց ամուսնուս»,-ասել է Սիլվին եւ հավելել, որ այս ամիսների ընթացքում ամուսինը դժվարությամբ է դիմացել կարոտին, իսկ օդանավակայանում հանդիպելուն պես նրանց երկուսի ուրախությանը չափ ու սահման չի եղել:

Ազգությամբ հայ հարսի ամիսներով բացակայությունը քննարկումների եւ խոսակցությունների առիթ չի հանդիսացել նրա ընտանիքում. «Հնդիկներն ունեն մի ադաթ, ըստ որի՝ ամուսնությունից մեկ ամիս անց կինը կարող է մի քանի ամսով գնալ հայրական տուն»:

Սիլվին խոստովանում է, որ շատ կցանկանար ամուսնու հետ տեղափոխվել Երեւան, սակայն աշխատանքի պատճառով նրանց դա չի հաջողվում:

Առջեւում սիրո տոնն է, եւ դերասանուհին այն կնշի ամուսնու հետ. «Շատ ուրախ եմ, որ այդ օրը միասին կլինենք: Անկեղծ ասած, դեռ չեմ որոշել՝ ինչ նվիրեմ, բայց հաստատ մի լավ ու պետքական նվեր կընտրեմ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

(Visited 832 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: