Երկու գդալ խառնում եմ 1լ ջրին, ու սածիլները աճում են ամուր, իսկ բերքը ստացվում է համեղ ու առողջ

Այսօր կպատմենք պարարտացման մի քանի պարզ, բայց արդյունավետ եղանակների մասին, որոնք նպաստում են լոլիկի լավ բերք ապահովելուն:

Առաջին եղանակը

Սա ոչ միայն սնուցում է սածիլները, այլև լավացնում է դրա իմունիտետը: 1լ ջրին վերցնում ենք 2ճ.գ. կաթ կամ կաթի շիճուկ, ավելացնում կես թ.գ. քրքում, խառնում ու օգտագործում լուծույթը սածիլները ջրելու կամ ցողելու նպատակով: Քրքումն ունենում է հզոր բնական հակաբիոտիկի ազդեցություն, հագեցնում է բույսերը օգտակար հատկություններով:

Нет описания.

 

Երկրորդ եղանակը

Սրա հիմքում ևս կաթն է, որը պարունակում է ամինաթթուներ, կալիում, կալցիում, լակտոզա և այլ օգտակար տարրեր: 1լ ջրին ավելացնում ենք 2ճ.գ. կաթ և 2 կաթիլ յոդ: Դա կամրացնի հին բույսերը, կլավացնի բերքի համը: Այսպես պարարտացնում ենք երկու շաբաթը մեկ:

Սոխի կեղև

Սոխի կեղևը հարուստ է վիտամիններով, միկրոտարրերով, հանքանյութերով: Թուրմը պատրաստելու համար 2 բաժակ կեղևի վրա լցնում ենք 2լ ջուր, եռացնում 10 րոպե և թրմում 1 օր: Օգտագործելուց առաջ կոնցենտրատը լուծում ենք ջրի մեջ՝ 1:10 հարաբերակցությամբ, կիրառում պարարտացման նպատակով՝ երկու շաբաթը մեկ:

Супер подкормка из луковой шелухи ( для повышения урожайности , для  ослабленных растений )

Մոխիր

Օգտագործում ենք չոր վիճակում, պարզապես մի քիչ լցնում ենք հողի մեջ ու փափկեցնում: Ամեն անգամ ջրելուց հետո այն կսնուցի սածիլները՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ տարրերով:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։