Ընդամենը 1 կախարդական հաբի շնորհիվ անթերի կմաքրեք գազօջախի ցանցը. այրված յուղը կտոր-կտոր դուրս է գալիս

Գազօջախի ցանցի վրա շատ արագ է գոյանում այրված յուղի հաստ շերտ, որից հնարավոր չէ ազատվել սովորական լվացող միջոցների կիրառմամբ: Խոհանոցում մաքրություն պահպանելու համար խորհուրդ ենք տալիս փորձել այս հնարքը: Իմ գազօջախի ցանցը թուջե է, սակայն ցանկացած այլ մետաղից ցանցերը ևս կարող եք այսպես լվանալ:

Աման լվանալու սարքի հաբերը ունիվերսալ լվացող միջոցներ են

Սկզբում վերցրեք կաթսա, որի մեջ կտեղավորվի ցանցը: Ջուր լցրեք ու դրեք կրակին: Ջրի մեջ գցեք երկու հաբ: Երբ ջուրը եռա, մեջը դրեք ցանցը ու թույլ տվեք, որ ևս կես ժամ եռա:

Ցանցը տաք ջրից հանելուց հետո անցեք դրա մաքրմանը. անհրաժեշտ է սովորական սպունգ կամ խոզանակ:

Տաք ջրի և հաբերի ազդեցության ներքո այրված յուղը կփափկի, կմաքրվի առանց ավելորդ ջանքեր գործադրելու: Եթե կան չմաքրվող հատվածներ, օգնության կգա դանակը:

Այսպես լվանում եմ ցանցի կեսը, հետո շուռ եմ տալիս, կեղտոտ կողմով դնում կաթսայի մեջ ու կրկնում վերը նկարագրածը:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։