Ի՞նչ կա «шյն աշխшրհում». տшրբեր մարդկшնց պшտմпւթյուններ, пվքեր կլինիկшկան մшհ են տшրել

Իմ ֆուտբոլի մարզիչը հենց խաղադաշտում սրտի կաթված ստացավ ու 15 րոպե «մահացած մնաց»:
Երբ նրան հարցրին, թե ինչ է հիշում իր մահվան մասին, պատասխանեց, որ հիշում է «լիուլի դատարկություն»: Նա ամնեզիա չուներ, պարզապես, ըստ իրեն, բացարձակ դատարկության մեջ էր գտնվում:Ասում էր, որ դա իր կյանքի ամենահանգիստ պահն էր: Ամենայն հավանականությամբ, մահը հիշեցնում է «Սկիզբ» ֆիլմը, որտեղ ինքդ ես կառուցում քեզ շրջապատող աշխարհը:Երբ 15 տարեկան էի, հոգեկան խանգարում ունեցող հորեղբայրս խոհանոցային դանակը փորս խրեց: Ես փորձեցի հասնել հեռախոսին ու շտապ օգնություն կանչել, սակայն մնացի կես ճանապարհին:ВՀիշում եմ այն զգացողությունը, որ փորձում էի լքել մութ սենյակն ու արևի տակ դուրս գալ: Խուճապն անցավ, և ինձ պատեց մաքրամաքուր հանգիստը: Ես պառկած էի այգում, որում բոլո բույսերը կլանում էին լույսը, իսկ ինձ վրա բոլոր հնարավոր գույներն էին ընկած, այդ թվում՝ այնպիսի գույներ, որոնք երբևէ չեմ տեսել ու այժմ չեմ կարող բնութագրել:Այնուհետև մի մարդ հայտնվեց այգում ու ասաց, որ ես դեռևս չեմ կարող տուն վերադառնալ, քանի որ ժամանակը դեռ չի եկել:Ես սկսեցի լաց լինել, սակայն հիշում եմ, որ ունեի զգացողություն, որ պետք է վերադառնալ՝ անկախ նրանից, որ ցանկություն չունեի: Վերոնշյալ մարդը, արցունքն աչքերին, բռնեց ձեռքիցս ու հետ ուղեկցեց «դեպի իմ մարմին», որը շտապ օգնության մեքենայի մեջ էր:Երբ մորաքույրս 18 տարեկան էր, մի օր կորցրել է գիտակցությունն էպիլեպսիկ ցնցման ժամանակ: Նրա կողքին ոչ ոք չի եղել:
Այնուհետև տատիկս գտել է նրան, և բժիշկներին հաջողվել է փրկել նրան:
Մորաքույրս պատմում է, որ շատ լուսավոր ու հանդարտ միջանցքում էր: Նա աննպատակ քայլում էր այնտեղ, մինչև որ դրա վերջում չգտավ հսկայական կողպած մի դուռ: Նա ամբողջ ուժով փորձում էր բացել դուռը՝ թակում էր, քաշում, հարվածում ոտքերով, սակայն ապարդյուն:Երբ նա հետ շրջվեց, տեսավ, որ միջանցքը վերածվել է վերակենդանացման բաժանմունքի: Նա պառկած էր բուժասեղանին, իսկ բժիշկներն ու բուժքույրերը փորձում էին հետ վերադարձնել նրան կյանք: Նա թողեց դուռը, շրջվեց ու մտավ «իր իսկ մարմնի մեջ»:
ՄՀայրս պատմում է, թե ինչ է իր հետ պատահել սրտի բաց վիրահատության ընթացքումԲժիշկները ստիպված էին նրա սիրտը կանգնեցնել 20-30 րոպեով, մինչև որ չտեղադրեին մեխանիկական փականը: Այդ ժամանակ նա 20 տարեկան էր:Հայրս ասում է, որ «մահից» հետո նա հայտնվեց շատ մութ վայրում: Սկսեց այստեղ-այնտեղ զբոսնել, և ամենուրեք երևում էին դեֆորմացված մարդիկ, որոնք նրա վրա բղավում էին: Նա սարսափից թաքնվել էր մի անկյունում:
Հրեշները կհարձակվեին նրա վրա, եթե նա չտեսներ իր հանգուցյալ տատիկին: Տատիկը նրան էր մեկնել ձեռքն ու առևանգել նրան: Հաջորդ պահին նա արթնացել է հիվանդասենյակում:Հայրս վստահ էր, որ դա դժոխքն էր: Չգիտեմ՝ դա իսկապես այդպես է, թե ոչ, բայց այդ դեպքն ամբողջապես փոխեց հորս կյանքը: Նա հավատացյալ դարձավ ու վերադարձավ ընտանիք:Աներս հիվանդանոցում էր, և սրտի կանգ էր տեղի ունեցել: Նա մահացել էր, սակայն նրան վերակենդանացրին:Այնուհետև նա մեկ առ մեկ պատմում էր, թե ինչպես է տեղի ունեցել իր սրտի վիրահատությունը: Վերջապես կինս նրան ասաց. «Պա՛պ, քեզ սրտի վիրահատություն չեն արել»: Իսկ նա պատասխանեց. «Արել են: Ես հիշում եմ, թե ինչպես իմ սրտին հարվածեցին ադամանդե գավազանով, ու այն կրկին սկսեց աշխատել»:Չգիտեմ՝ ինչ նկատի ուներ: Մի քանի օր անց նա մահացավ և չկարողացավ այլ բաներ պատմել:

Նյութը հրապարակվեց mediaarmm.ru    կայքի կողմից

(Visited 168 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: