Իմացել եմ մի հնարքի մասին, որը մի քանի րոպեում անթերի մաքրում է հին կեղտոտ սրբիչները

Կպատմեմ մի մեթոդի մասին, որը թույլ կտա մաքրել սրբիչները, վերացնել լաքաները, նաև վերադարձնել գործվածքի նախկին վառ գույնը: Մաքրության հասնելու համար անհրաժեշտ է աղ, սոդա և տնտեսական օճառ՝ հեղուկ կամ կտոր:

Լվանալու ենք այնպիսի տարրայի մեջ, որը կարելի է դնել կրակին:

Կաթսայի մեջ լցնում ենք ջուր, 2ճ.գ. սոդա, 1ճ.գ.աղ և կես ճ.գ. օճառ (եթե պինդ օճառ եք օգտագործում, քերեք այն):

Սրբիչները դնում ենք մեջը և ուղարկում կրակին: Որպեսզի սրբիչները մաքրվեն հավասարաչափ, ընթացքում պետք է շուռ տալ:

Երբ ջուրը սկսի եռալ, անջատում ենք կրակը ու թողնում, որ սառի: Դրանից հետո անցնում ենք լվացքին. կարող եք լվանալ ինչպես ձեռքով, այդպես էլ լվացքի մեքենայով: Արդեն եռալու ընթացքում կտեսնեք, որ կեղտը դուրս է գալիս, ջուրը մգանում է, իսկ գործվածքը՝ ստանում նախկին տեսքը:

Անկախ նրանից՝ թե որքան հին են ու կեղտոտ սրբիչները, այս հնարքը կօգնի վերականգնել դրանց տեսքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։