Իմ խոլորձն ամբողջ տարվա ընթացքում չի դադարում ծաղկել. ահա պարարտանյութի բաղադրատոմսը

Եթե ցանկանում եք, որ ձեր խոլորձը ծաղկի ողջ տարվա ընթացքում, ակտիվ աճի, առաջարկում ենք առանձնահատուկ, բայց լիովին բնական թուրմ: Սա ոչ միայն լավ պարարտանյութ է, այլև հիվանդությունների պրոֆիլակտիկա:

Դարչինի և բրնձաջրի թուրմ

Դարչինը հիանալի հականեխիչ միջոց է, օգնում է կանխել փտելու գործընթացը:

Վերցրեք 1 լիքը թ.գ. աղացած դարչին, 1լ եռման ջուր լցրեք: Թրմեք՝ մինչ սառելը:

Զուգահեռ նախապատրաստեք բրնձաջուր: Վերցրեք 2ճ.գ. սպիտակ բրինձ, սենյակային ջերմաստիճանի 1լ ջուր լցրեք: Բրինձը լավ լվացեք մեջը, որ ջրի գույնը պղտորվի:

Կտորի օգնությամբ քամեք դարչինի թուրմը, որ մեջը չլինեն փոշու մնացորդներ: Խառնեք քամած բրնձաջրի հետ:

Ստացված հեղուկով առատ ջրեք խոլորձը՝ ծաղկամանը նախապես դնելով մեծ տարայի մեջ: Թողեք այդպես կես ժամ:

Թուրմի մնացորդները օգտագործեք ծաղկի տերևները ցողելու համար: Պարտադիր փակեք խոլորձի տերևների խոռոչները բամբակով, որ մեջը հեղուկ չլցվի և բույսը չսկսի փտել: Երբ ավելորդ հեղուկը հոսի խոլորձի վրայից, հանեք տարայի մեջից, համոզվեք, որ տերևներին ջուր չկա, հեռացրեք բամբակները և վերադարձրեք ծաղիկն իր տեղը:

Տվյալ պրոցեդուրան կատարեք 15 օրը մեկ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։