Իմ տան պատուհանները բյուրեղյա մաքուր են. ինչպես եմ երկար ժամանակով ազատվում փոշուց ու կեղտից

Գլխավոր բաղադրիչը, որն անհրաժեշտ է ապակիների մաքրության համար՝ կալիումի պերմանգանատն է, որը մարդկանց մեծամասնությանը հայտնի է որպես մարգանցովկա: Այն օգնում է ազատվել կեղտոտվածությունից, նաև կանխարգելում է փոշու կուտակումը՝ օգնելով երկար ժամանակով մոռանալ պատուհանները լվանալու մասին:

Սկզբում լվանում ենք պատուհանները ջրով՝ հեռացնելով կեղտը: Փոխում ենք ջուրն ու ավելացնում կալիումի պերմանգանատը: Դանակի ծայրով լցրեք փոշին. ջուրը պիտի մուգ երանգ ստանա:

Մարգանցովկան ավելացրեք աստիճանաբար՝ լուծելով այն փոքր չափաբաժիններով, խառնելով ու հետևելով ջրի գույնին: Չմոռանաք պաշտպանիչ ձեռնոցներ հագնել:

Ստացված լուծույթի մեջ թրջում ենք լաթը և լավ սրբում պատուհանները: Ազատվում ենք ջրի մնացորդներից և չորացնում չոր կտորով կամ թղթե անձեռոցիկով:

Նման պրոցեդուրայից հետո պատուհանները մոտակա մի քանի ամիսների ընթացքում կլինեն  թափանցիկ ու անթերի մաքուր:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։