Ինչով է օգտակար ակտիվացված ածուխը սենյակային բույսերի համար

Ակտիվացրած ածուխ կա գրեթե բոլորի տանը, այն օգուտ է տալիս ոչ միայն մարդու օրգանիզմին, այլև բույսերին։ Դժվար է հավատալը, որ սև գույնի հաբերը ունակ են վերափոխել ձեր սենյակային բույսերը՝ դրանք անճանաչելի դարձնելով։

Активированный уголь – важный препарат для комнатных растений.

Իհարկե, կարևոր է իմանալ դրանք կիրառելու եղանակը։ Այսօր կպատմենք, թե ինչով է օգտակար ակտիվացված ածուխը և ինչպես այն օգտագործել։

 

Ինչով է օգտակար ակտիվացված ածուխը սենյակային բույսերի համար․

Ակտիվացված ածուխը աբսորբետն է, որն իր մեջ կլանում է տոքսինները և ավելորդ խոնավությունը, ինչի շնորհիվ խոչընդոտում է սուբստրատի գերխոնվեցմանը։ Դեռ գտնվելով հողի մեջ՝ ազդում է թթվայնության վրա և միջավայրը չեզոք է դարձնում։ Բացի այդ, ակտիվացրած ածուխը կլանում է բույսերի համար վտանգավոր գազերն ու մետաղները։

Պարարտում՝ ածուխի հիման վրա

Ակտիվացված ածուխը դասվում է բնական պարարտանյութերի շարքին, որոնք հագեցնում են հողը անհրաժեշտ օգտակար նյութերով։

Կիրառելով այսպիսի պարարտանյութ, կստանաք հետևյալ արդյունքը․

բույսերն ավելի հազվադեպ են դառնում վնասակար միջատների հարձակման օբյեկտ;

Каждый год подкармливаю цветы активированным углем - результат удивил!  Рассказываю, как все сделать правильно

բույսերն ավելի քիչ են հիվանդանում;

բույսերը սկսում են ավելի ակտիվ աճել, ավելի վառ և երկար ծաղկել։

 

Այսպիսի պարարտանյութ պատրաստելու կանոնները․

Այսպիսով, անհրաժեշտ է կիսել ակտիվացրած ածուխի հաբը՝ 2-3 մասի և դնել հողի մեջ՝ 3-4սմ խորության վրա։ Միջին չափի մի ծաղիկին անհրաժեշտ է 2 հաբ։

Из года в год подкармливаю цветы активированным углем, результат  поразительный | Так Просто! | Дзен

Սխալներ, որոնք հաճախ են գործում․

Հաճախ ակտիվացված ածուխի հաբերը դնում են հողի մակերեսին։ Սակայն այդպես անել չի կարելի։

Պարարտման նման եղանակը ոչ մի օգուտ չի տա, և արդյունքում հաբերը կարող են բորբոսնել։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։