Ինչու էին ԽՍՀՄ շրջանում պատերին գորգ կախում… Ահա կարևոր պատճառները

Նախկինում գրեթե բոլոր տներում պատերին կարելի էր տեսնել կախված գորգ: Գորգի արտասովոր կիրառումը  բացատրվում է ոչ միայն ինտերյերը զարդարելու ցանկությամբ, այլ նաև դրա ֆունկցիոնալ դերով: Պատերի վրա գորգ կախելու պատճառների մասին վերջերս եմ իմացել:

Ինչու էին պատերին գորգ կախում

  • սենյակը փորձում էին տաքացնել: Գորգը թույլ չէր տալիս, որ սառնություն ներթափանցի տուն: Սա հատկապես արդիական էր նրանց համար, ում բնակարանը գտնվում էր անկյունային հատվածում;
  • լրացուցիչ պաշտպանություն աղմուկից: Բնակարանների բարակ պատերը որոշ չափով ապահովում էին ձայնամեկուսացում;
  • առանց արձագանքելու խոսակցություն. եթե սենյակում քիչ է կահույքը, անգամ ցածր ձայնով  խոսելու ժամանակ ձայներն արձագանքում են;
  • ֆինանսական բարեկեցության ցուցանիշ: Հատկապես արտասահմանից բերված գորգերն էին տպավորում հյուրերին;
  • ներդրում. բնական գորգերը էժան չէին, դրանց համար վճարում էին 3-4 միջին աշխատավարձ: Նման գորգեր նվիրում էին նորապսակներին, տոների ժամանակ, ու անգամ թողնում որպես ժառանգություն;
  • վերանորոգման սխալներ. գորգերի օգնությամբ ծածկում էին պատերի կեղտը, անհարթությունները;
  • երեխաների անվտանգություն. ակտիվ խաղերի ժամանակ գորգերը պաշտպանում էին երեխաներին՝ կապտուկներ ստանալուց:

Почему в СССР на стены вешали

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։