Ինչու է կարևոր ձուն եփելիս ջրին սոդա ավելացնելը

Ես միշտ զարմացել եմ, թե ինչու են խոհարարները այդքան մեծ ուշադրություն դարձնում ձուն եփելուն, չէ որ դա այնքան պարզ գործընթաց է, որ կարող են անել անգամ երեխաները: Բայց երբ իմացա այս հնարքի մասին, հասկացա, որ հենց այնպես ոչինչ չի արվում:

Թեպետ այս հնարքը հանճարեղ է, դրա մասին գիտեն քչերը: Պարզվում է, շատ կարևոր է ձուն եփելու ջրի մեջ սոդա ավելացնել:

Համաձայնեք, որ երբեմն հավկիթի կեղևը հեռացնելը վերածվում է իսկական տանջանքի, հատկապես երբ մթերքը շատ թարմ է:

Այս դեպքում չի օգնում անգամ տաք հավկիթը սառը ջրի մեջ դնելը: Ու օգնության է գալիս սոդան: Կարծում ենք, այն մշտապես կա բոլորի խոհանոցում: Ունիվերսալ բան է:

Կարևոր է չչարաշահելը: Մի քիչ ջրին բավական է կես թ.գ. սոդա: Եթե մեծ քանակությամբ հավկիթ եք եփելու, առավելագույնը 1 թ.գ.:

Փորձեք, այս փոքրիկ խորամանկությունը կհեշտացնի ձեր առօրյա գործը:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։