Ինչու ցանկալի չէ լվանալ իրերը «Արագ լվացքի ռեժիմով». փորձառու մարդիկ նախազգուշացնում են

Ցանկացած ավոտմատ լվացքի մեքենա ունի «Արագ լվացքի ռեժիմ»: Արտադրողները կարող են ռեժիմը տարբեր կերպ անվանել, ինչպես նաև հենց արտադրողից է կախված, թե քանի րոպե է այն տևում և իրերը ինչ ջերմաստիճանի ջրով են լվացվում:

Нет описания.

 

Նման ռեժիմը թույլ կտա արագ լվանալ այն ամենը, ինչը կուտակվել է մի քանի օրում, սակայն, ցավոք, ակցենտը դնելով արագության վրա՝ կկորցնեք որակը:

Նման ռեժիմի դեպքում ցիկլը կարճ է, հետևաբար պարզաջրվում են իրերը 1, լավագույն դեպքում՝ 2 անգամ: Ջերմաստիճանը սովորաբար չի լինում փոխել, իսկ եթե կա նման հնարավորություն, ապա առավելագույնը 40-ն է: Լաքաների մեծ մասը նման լվացքից հետո մնում են իրեն տեղում, ավելին, դրանց կարող են միանալ նորերը, որոնք մնացել են վատ պարզաջրվելու հետևանքով:

Կարճ ցիկլը նախատեսված է այն իրերի համար, որոնք պետք է ուղղակի թարմացնել, պարզաջրել, բայց ոչ թե լավ լվանալ: Օրինակ, եթե շապիկով մարզվել եք, արագ լվացքի ռեժիմով լվանալուց հետո այն կմաքրվի, իսկ ահա անկողնային պարագաները, մանկական հագուստը կամ բարդ լաքաներով այլ իրերը ցանկալի է լվանալ դրանց համար նախատեսված ռեժիմով:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։