Ինչպես են ապրում 31-ամյա սիամական երկվորյակները… Հենսել քույրերի պատմությունը

Սիամական երկվորյակներ Էբբի և Բրիթանի Հենսելները լույս աշխարհ են եկել 1990 թվականին: Ծնողներն այդ պահին արդեն մի որդի և մի դուստր ունեին, որոնք ծնվել են առանց որևէ անոմալիաների:

Շատ հազվադեպ են դեպքերը, երբ սիամական երկվորյակները ապրում են մինչ այդ տարիքի, ինչպես Էբբին և Բրիթանին: Իսկ առհասարակ սիամական երկվորյակների ծնվելու հավանականությունը կազմում է 1:200 000:

Նման մարդկանց ընդամենը 5%-ն է ողջ մնում, իսկ չափահաս դարձել է աշխարհում ընդամենը 11 զույգ:

Էբբին և Բրիթանին ունեն և առանձին, և ընդհանուր օրգաններ, յուրաքանչյուրը՝ 1 ձեռք ու 1 ոտք: Նրանց լյարդը, վերարտադրողական օրգանները ընդհանուր են: Սակայն յուրաքանչյուր քույրն ունի իր սիրտը, թոքերը և ուղեղը:

Նրանց բաժանելը ռիսկային է, քանի որ աղջիկներից մեկին հավանաբար չի ստացվի փրկել՝ ողնուղեղի սերտաճման պատճառով:

Քույրերն իրենք իրենց համարում են առանձին անհատներ: Նրանք ունեն տարբեր ճաշակներ, ընդունակություններ:

Կյանքի ընթացքում աղջիկները սովորել են համաձայնեցնել շարժումները, ու անգամ կարողանում են հեծանիվ և ավտոմեքենա վարել:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։