Ինչպես է դասավորվել սիամական երկվորյակներների կյանքը այն բանից հետո, երբ նրանց բաժանեցին 2006-ին

Էրին ու Ջեյք Հերրինները ԱՄՆ-ից են: Ծնողները անհամբերությամբ էին սպասում դուստրերի՝ լույս աշխարհ գալուն: 2002-ի փետրվարի 26-ին ծնվեցին նրանց աղջիկները՝ Քենդրան և Մելայան: Ցավոք, երկվորյակները սովորական չէին. նրանք միացած էին որովայնի հատվածում:

Աղջիկներն ունեին կյանքի համար կարևորագույն մի քանի ընդհանուր օրգան՝ այդ թվում հաստ աղիքը, միզապարկը, լյարդը և մի երիկամը: Չնայած բժիշկների կանխատեսումներին, ովքեր խորհուրդ էին տալիս դադարեցնեն հղիությունը, Էրինը որոշեց ծննդաբերել: Նա արդեն տեսել էր իր փոքրիկներին ՈՒՁՀ ժամանակ, արդեն սիրում էր նրանց:

Էրինի ու Ջեյքի սերը երեխաների հանդեպ չուներ սահմաններ:

Աղջիկները 4 տարեկան էին, երբ կանգնեց նրանց բաժանելու հարցը: Վիրահատությունը չափազանց բարդ էր, առանց ոչ մի երաշխիքի: Սակայն դա երեխաների՝ ինքնուրույն ապրելու միակ շանսն էր:

Բժիշկները որոշեցին, որ երիկամը կմնա Քենդրային, իսկ մյուս քրոջը երիկամի փոխպատվաստում կանեն:

Բարեբախտաբար, վիրահատությունը հաջող անցավ: Թեպետ երիկամի փոխպատվաստումից հետո անհրաժեշտ եղավ ևս երկու վիրահատություն, քանի որ կային բարդություններ, բացի այդ մայրը իր երիկամը նվիրաբերեց դստերը, ընտանիքը երջանիկ էր, որ երեխաները կարող են ազատ ապրել:

Աղջիկները սովորեցին քայլել մի ոտքով, վերականգման երկար ուղի անցան: Հիմա նրանք արդեն 22 տարեկան են, կրթություն են ստացել:

Քույրերը անչափ շնորհակալ են ծնողներին, որ վերջիններս ժամանակին նրանց բաժանելու որոշում կայացրին ու չվախեցան դժվարություններից:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։