Ինչպես լվանալ կաթսան՝ 5 րոպեում… Քիմիական նյութերի անհրաժեշտություն չկա…

Պատմում եմ, թե ինչպես կարելի է լվանալ կաթսաները նստվածքից, վերադարձնել էմալի ձյունաճերմակությունը՝ կիրառելով հասանելի և անվտանգ բաղադրիչներ: Այս մեթոդի առավելությունը կայանում է նրանում, որ անհրաժեշտ չեն հատուկ միջոցներ:

Աշխատանքը բաղկացած է մի քանի փուլից

Սկզբում պատրաստում ենք մաքրող խառնուրդը. դրա համար պլաստիկից բաժակի մեջ պետք է լցնել սոդա և ջրածնի պերօքսիդ: Մոտ 2 ճ.գ. սոդա և այնքան պերօքիսդ, որ խիտ մածուկ ստացվի:

Հատուկ գործիքներ պետք չեն

Վերցրեք ոչ շատ կոշտ սպունգ:

Խառնուրդը բաշխեք կաթսայի ներսի կողմում՝ հավասարաչափ: Այն հատվածները, որտեղ կաթսան առավել սևացած է, էլի ջրածնի պերօքսիդ լցրեք:

Նյութի ազդելու ժամանակը

Թողնում ենք խառնուրդը կաթսայի վրա 30-40 րոպե: Եթե նստվածքը հին է, կարող եք ավելի երկար թողնել:

Եվ վերջին փուլը՝ շփելիքով մաքրելն է:

Դրա համար կաթսան դրեք տաք ջրով դույլի մեջ և սկսեք մաքրել: Նստվածքը փափկում է ու հեշտությամբ լվացվում:

Արդյունքում կստանաք նորի պես մաքուր կաթսա:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։