Ինչպես հեշտությամբ նիհարել՝ սովորական դափնետերևի օգնությամբ

Եթե հայելու միջի արտացոլանքը ձեզ դուր չի գալիս, իսկ սիրած ջինսերը վաղուց չեք կարողանում հագնել, չարժե մտահոգվել` տարբերակ կա: Դարչինի և դափնու տերևի օգնությամբ կարելի է ստանալ ցանկալի կազմվածք:

Այս հրաշալի բաղադրիչները կօգնեն կարգավորել նյութափոխանակությունը և մաքրել օրգանիզմը: դրանք նաև ակտիվորեն պայքարում են փքվածության դեմ:

Դարչինը որովայնի հատվածի ճարպի դեմ պայքարի ամենալավ միջոցն է, իսկ դափնու տերևը կարգավորում է նյութափոխանակությունը, ազատում փքվածությունից և որովայնի ցավերից:

Դափնու տերևից և դարչինից պատրաստած ըմպելիքը կազատի ձեզ ավելորդ կիլոգրամներից և թեթևության զգացողություն կհաղորդի:

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինեն․

— Հանքային ջուր՝ 1լ
— Դարչինի 2 ձողիկ
— Դափնու տերև՝ 10 հատ

Պատրաստման եղանակը․

1. Կաթսայի մեջ լցրեք ջուր, ավելացրեք դարչին և դափնու տերևներ:

2. Եռացրեք ջուրը: Եփեք ըմպելիքը շատ ցածր կրակի վրա 15 րոպե:

3. Հանեք կաթսան գազօջախից և թողեք ըմպելիքը թրմվի:

 

Ցանկալի է այն խմել օրը 3 անգամ, 1 ճաշի գդալ, սնունդ ընդունելուց 15 րոպե առաջ: Սակայն այն պետք է խմել անելով մեկ շաբաթվա ընդմիջում՝ ամեն 2 շաբաթը մեկ:

Դափնու տերևի օգտակար հատկությունները, որոնք քչերը գիտեն — GOOD LOOKING NEWS

Այս ըմպելիքը չի կարելի հղի կանանց, աղեստամոքսային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց և հակաբիոտիկ ընդունելու ժամանակ:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։