Ինչպես պատրաստել «կենդանի» ջուր խորդենու համար

Խորդենին համարվում է սենյակային ամենագեղեցիկ բույսերից մեկը: Սակայն եթե ուզում եք, որ այն առողջ աճի, ծաղկի, ապա պիտի իմանաք խնամքի ճիշտ եղանակի մասին:

«Կենդանի» ջուր

Այս լուծույթը կախարդական կերպով խթանում է ոչ միայն խորդենու, այլև ուրիշ բույսերի աճը: Գաղտնիքը՝ միմյանց լրացնող բաղադրիչներն են:

Լուծույթի բաղադրիչներից մեկը՝ յոդը, կարևոր է բույսերի համար: Այն հատկապես անհրաժեշտ է այն բույսերին, որոնք երկար ժամանակ աճել են միևնույն հողի մեջ:

Ինչպես պատրաստել

Սկզբում նախապատրաստեք ջուրը. ցանկալի է հալած ձյուն, եթե չկա նման հնարավորություն, ապա օգտագործեք անձրևի ջուր կամ էլ մի քանի օր թրմած ջուր: Ֆիլտրեք ջուրը մի քանի շերտով ծալված մառլյայի օգնությամբ:

1լ ջրին ավելացրեք 1մլ 3% ջրածնի պերօքսիդ և  0,5մլ 5% յոդի յոդի սպիրտային լուծույթ:

Լավ խառնեք և անմիջապես օգտագործեք:

Ծաղկամանները դրեք գոլ ջրով մեծ տարրայի մեջ. ջուրը պիտի ծածկի ծաղկամանի 1/3 մասը: Ջրեք ծաղիկը այդ նույն գոլ ջրով և սպասեք 15 րոպե:

Երբ ավելորդ ջուրը հոսի, ծաղկամանները վերադարձրեք մշտական տեղը և յուրաքանչյուրը ջրեք 50 մլ «կենդանի» ջրով:

Այսպիսի պրոցեդուրա պետք է կատարել ամսական 1 անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։